Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 85

Սրտանց ընդունենք միմյանց

Սրտանց ընդունենք միմյանց

(Հռոմեացիներ 15։7)

  1. 1. Ջերմ ընդունենք ամեն մի անհատի,

    Ով մոտենում է Եհովային։

    Հայրն իր Խոսքի վառ լույսն է ցոլացնում։

    Որքա՜ն ենք շնորհակալ. կյանք է այն մեզ բերում։

  2. 2. Օ՜, ի՜նչ գանձեր են եղբայրներն անգին,

    Ի՜նչ ուշադիր են ու ջերմագին։

    Թանկ պարգևներ են՝ Հոր կողմից տրված։

    Նրանց և նորերին ընդունում ենք սրտանց։

  3. 3. Յահը կանչում է բոլորին իր տուն

    Եվ Սուրբ Խոսքով լիառատ սնում։

    Նա հայրական սիրով է մեզ ձգել.

    Միմյանց մենք լայն բացված սրտերով ընդունենք։