Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 87

Ե՛կ, թարմությո՛ւն ստացիր

Ե՛կ, թարմությո՛ւն ստացիր

(Եբրայեցիներ 10։24, 25)

  1. 1. Ապրում ենք այս չար, կամակոր աշխարհում.

    Աստծուց կտրված է լրիվ։

    Որ կարողանանք ուղղություն տալ քայլին,

    Յահին վստահենք լիովին։

    Մեզ հանդիպումները հույսով են լցնում,

    Տալիս թարմություն, զորացնում,

    Հավատն են կերտում ու մեզ մխիթարում,

    Բարի գործերի են մղում։

    Այն, ինչ պատվիրել է Եհովան, անենք

    Եվ կամքը նրա կատարենք։

    Թող միշտ հավաքվենք և Աստծուց սովորենք,

    Որ հուրը սիրո վառ պահենք։

  2. 2. Եհովան տեղյակ է մեր կարիքներին.

    Խորհուրդը լսենք հայրական։

    Լինենք իմաստուն. ժամանակը գնենք

    Եվ գանք ժողովի հանդիպման։

    Երբ մեզ խորհուրդներ են տալիս օգտակար,

    Հավատն է մեր զորեղանում։

    Մենակ ու լքված չենք այս փուչ աշխարհում.

    Մեզ քույր-եղբայրներն են օգնում։

    Շուտով երկրագունդը դրախտ կդառնա.

    Սպասում ենք անհամբերությամբ։

    Աստված մեզ կրթում է, օգնում, որ ապրենք

    Իր մեծ ու խոր իմաստությամբ։