ԵՐԳ 88
Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները
-
1. Քո ջերմ հրավերն ընդունել ենք, մեր Հա՛յր.
Իրար հետ մեկտեղ հավաքվել ենք։
Քո Խոսքը՝ ճրագ. մեզ լուսավորում է։
Խորունկ մտքերով զմայլվել ենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Սովորեցրու քո ճամփաներն ինձ, Տե՛ր,
Տուր հասկացողություն, գիտելիքներ։
Խոնարհեցրու ականջս, որ լսեմ
Եվ քո սուրբ օրենքով առաջնորդվեմ։
-
2. Ի՜նչ բարձր է քո իմաստությունը, Աստվա՛ծ.
Քո դատաստանները արդար են։
Քո Խոսքն իմաստուն անչափ հիացնում է.
Խոսքերդ չքնաղ դարեդար են։
(ԿՐԿՆԵՐԳ)
Սովորեցրու քո ճամփաներն ինձ, Տե՛ր,
Տուր հասկացողություն, գիտելիքներ։
Խոնարհեցրու ականջս, որ լսեմ
Եվ քո սուրբ օրենքով առաջնորդվեմ։