Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 89

Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

(Ղուկաս 11։28)

  1. 1. Թող մենք փաստենք՝ մեր Տիրոջը լսում ենք.

    Ուսմունքների վառ լույսով թող քայլենք։

    Ի՜նչ լավ է, երբ սովորում, իմանում ենք,

    Բայց կօրհնվենք, երբ կյանքում կիրառենք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Խոսքը լսիր ուշադիր,

    Կամքը Աստծու կատարիր։

    Որ երջանիկ միշտ լինես, դու լսիր,

    Հնազանդվիր, օրհնվիր։

  2. 2. Կյանքի ուղին տուն է, որ պաշտպանում է,

    Վեմի վրա է եթե կառուցված։

    Որդու ձայնին լսելով՝ կառուցում ենք

    Ժայռի վրա կյանքը մեր, անկասկած։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Խոսքը լսիր ուշադիր,

    Կամքը Աստծու կատարիր։

    Որ երջանիկ միշտ լինես, դու լսիր,

    Հնազանդվիր, օրհնվիր։

  3. 3. Որպես Աստծու որդիներ՝ երբ լսում ենք,

    Մենք նմանվում ենք ծառի պտղատու։

    Եթե Յահին ի սրտե ենթարկվում ենք,

    Կվայելենք կյանքը նոր աշխարհում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Խոսքը լսիր ուշադիր,

    Կամքը Աստծու կատարիր։

    Որ երջանիկ միշտ լինես, դու լսիր,

    Հնազանդվիր, օրհնվիր։