Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 90

Քաջալերենք միմյանց

Քաջալերենք միմյանց

(Եբրայեցիներ 10։24, 25)

  1. 1. Երբ մենք միմյանց քաջալերում ենք,

    Իրար լավ գործերի մղում,

    Սիրո մեր կապը ամրանում է,

    Հավատն է մեր զորեղանում։

    Քրոջ, եղբոր ջերմ գորովանքն է

    Տալիս մեծ ուժ, որ մենք տոկանք։

    Ժողովը մեր ապաստարան է.

    Այնտեղ միշտ ապահով կզգանք։

  2. 2. Տեղին ասված բարի խոսքերը

    Որքա՜ն են մեզ մխիթարում։

    Ի՜նչ գանձ է նվիրված ընկերը.

    Դժվար պահին է աջակցում։

    Գործի դնենք հմտությունները,

    Իրար հետ համագործակցենք։

    Կրենք միմյանց ծանրությունները,

    Ամբողջ սրտով քաջալերենք։

  3. 3. Բաց չենք թողնի հավաքույթները.

    Տեսնում ենք՝ օրն է մոտենում։

    Ի՜նչ թանկ են մեր հանդիպումները.

    Օգնում են, որ մնանք տոկուն։

    Անգին է մեր միասնությունը.

    Յահին պաշտում ենք ուս ուսի։

    Պահենք մեր անարատությունը՝

    Հավետ մեր սերը վառ լինի։