Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 93

Օրհնիր մեր հանդիպումները

Օրհնիր մեր հանդիպումները

(Եբրայեցիներ 10։24, 25)

  1. 1. Հա՛յր Եհովա, աղոթում ենք՝

    Հանդիպումը մեր օրհնիր։

    Շնորհակալ ենք, որ այստեղ ենք.

    Սուրբ ոգիդ մեզ ուղարկիր։

  2. 2. Քո Խոսքով զտիր մեր սիրտը,

    Որ անվանդ փառք բերենք։

    Մեզ պարզ միտք ու վարժ լեզու տուր

    Եվ կրթիր, որ քարոզենք։

  3. 3. Տե՛ր, օրհնիր դու մեր ժողովը,

    Տուր միասնություն, անդորր։

    Խոսքերով ու գործերով թող

    Քեզ պատվենք, մե՛ծ Թագավոր։