Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 94

Շնորհակալ ենք քո Խոսքի համար

Շնորհակալ ենք քո Խոսքի համար

(Փիլիպպեցիներ 2։16)

  1. 1. Ուզում ենք, Եհո՛վա, մեր Հա՛յր, քեզ ասել.

    «Անչափ շնորհակալ ենք՝ Սուրբ Խոսքն ես տվել»։

    Ամբողջ Աստվածաշունչն է

    Գրվել քո ներշնչմամբ։

    Մարդիկ ազատվում են քո ճշմարտությամբ։

  2. 2. Քո Խոսքը հասնում է խորքերը սրտի,

    Օգնում է տեսնել մղումները ներքին։

    Օրենքդ կատարյալ է,

    Քո դատը՝ միշտ արդար,

    Անգին սկզբունքներդ՝ կյանքի ճանապարհ։

  3. 3. Քո Խոսքը գրել են մարդիկ մեզ նման.

    Ի՜նչ պարզ է ու ջերմ, գրավիչ է այնքա՜ն...

    Թող այն, ինչ սովորում ենք,

    Հավատը մեր կերտի։

    Մենք երախտապարտ ենք, Աղբյո՛ւր Սուրբ Գրքի։