ԵՐԳ 96
Աստվածաշունչը գանձ է
-
1. Ահա մի գիրք, որի բազում էջերը
Տալիս են հույս և մեծ ուրախություն։
Չքնաղ մտքերը միշտ էլ զորացնում են,
Կյանքի բերում, տալիս տեսողություն։
Այդ գանձը, որ ունենք, Աստվածաշունչն է.
Գրվել է շատ վաղուց՝ հին օրերում։
Աստծուն սիրող մարդիկ են շարադրել այն.
Նրանց հոգում ոգին էր սուրբ այրվում։
-
2. Գրել են այն մասին, ինչ արարվել է,
Ողջ տիեզերքն ինչպես առաջ եկավ։
Պատմում են մեզ, որ մարդը անթերի էր,
Սակայն ինչպես դրախտն անհետացավ։
Կարդում ենք, թե ինչպես ըմբոստ հրեշտակը
Իշխանությունն Աստծու արհամարհեց։
Արդյունքն էր մեղքը, ցավն ու տառապանքը,
Բայց Տեր Եհովան մեզ վառ հույս տվեց։
-
3. Յահի օծյալ Որդին հիմա իշխում է.
Պատել է մեզ հրճվանք ու ցնծություն։
Այս լուրը մենք սիրով ազդարարում ենք.
«Արքան մեզ կբերի մեծ օրհնություն»։
Սուրբ Գիրքը մեզ պատմում է այս ամենը.
Այն ճոխ ու սուրբ սեղան է մեզ համար։
Տալիս է հույս, հավատ, խաղաղություն մեզ.
Թող ընթերցենք այդ գանձը անդադար։
(Տես նաև 2 Տիմոթ. 3։16; 2 Պետ. 1։21)