Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 99

Հազարավոր եղբայրներ

Հազարավոր եղբայրներ

(Հայտնություն 7։9, 10)

  1. 1. Հազարավոր եղբայրներ ենք.

    Փառք ենք տալիս Աստծուն։

    Մենք անարատ, ազնիվ ենք,

    Հավատարիմ, տոկուն։

    Հազարներով կազմել ենք

    Այս բազմությունը մեծ։

    Գովաբանում ենք, երգում Յահին

    Մեր սրտերով անկեղծ։

  2. 2. Հազարավոր եղբայրներ ենք.

    Լուրն ենք բարի տանում

    Եվ «լավագույն բաները»

    Ողջ աշխարհին պատմում։

    Իսկ երբ հանկարծ նեղվում ենք

    Խոսքը քարոզելիս,

    Մեզ Տեր Հիսուսն է սփոփում, օգնում

    Եվ թարմություն տալիս։

  3. 3. Հազարավոր եղբայրներ ենք.

    Ի՜նչ թանկագին պարգև...

    Հորը սրտանց պաշտում ենք

    Վեհ, սուրբ գահի առջև։

    Մենք ամենուր տանում ենք

    Լուրը Արքայության։

    Յահն է օրհնում աշխատանքը մեր.

    Փառք ու պատիվ նրան։