Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 109

Սրտանց և ջերմորեն սիրենք իրար

Սրտանց և ջերմորեն սիրենք իրար

(1 Պետրոս 1։22)

  1. 1. Սերը թող սրտից մեր բխի

    Եվ Արարչին բերկրանք բերի։

    Սեր է Աստված՝ գթած, բարի.

    Բարձր գնահատենք։

    Թող սրտում ծնվի գորովանք,

    Ընկերներին հասնի մեր թանկ։

    Մեր ժամանակն ու սերը տանք.

    Շահը նրանց փնտրենք։

    Թող սիրենք եղբորն անգին,

    Օգնության հասնենք դժվար պահին։

    Միշտ մնանք նրա կողքին,

    Իսկական ընկեր լինենք։

    Տեր Հիսուսն իր կյանքը զոհեց,

    Սերը Յահի մեզ ցույց տվեց,

    Մեր մեջ սիրո կրակ վառեց։

    Թող այն միշտ լինի անմար.

    Ջերմորեն սիրենք իրար։