ԵՐԳ 120
Ընդօրինակենք Քրիստոսի մեղմությունը
-
1. Թեև մեծագույնն էր բոլոր մարդկանցից,
Հիսուսը խորշում էր հպարտությունից։
Ուներ կարևոր դեր, բայց չէր պարծենում։
Նա հեզ ու խոնարհ էր, Աստծուն էր պատվում։
-
2. Քրիստոսը բոլոր բեռնավորվածներին
Ասում է. «Վերցրեք ձեզ վրա լուծը իմ»։
Թե Արքայությունը փնտրեն, կսփոփվեն,
Տիրոջ մոտ նրանք թարմություն կգտնեն։
-
3. «Իսկ դուք եղբայրներ եք»,— Հիսուսը ասաց։
Նա մեր Առաջնորդն է. լսում ենք սրտանց։
Աստված հավանում է մարդկանց՝ մեղմ ու հեզ.
Նրանք կդարձնեն ողջ երկիրը պարտեզ։
(Տես նաև Առակ. 3։34; Մատթ. 5։5; 23։8; Հռոմ. 12։16)