ԵՐԳ 124
Միշտ նվիրված
-
1. Նվիրված ենք և սիրում ենք
Հորը մեր՝ Եհովային։
Հաճույքով միշտ ենթարկվում ենք
Սուրբ ոգով գրված Խոսքին։
Ընդունում ենք խրատները,
Սկզբունքները իմաստուն։
Նվիրված է Ապավենը.
Չենք թողնի երբեք Աստծուն։
-
2. Նվիրված ենք և օգնում ենք
Նեղ պահին եղբորն անգին։
Խոսքերով մեր զորացնում ենք
Ու սփոփանք բերում սրտին։
Մեր քույրերն ու եղբայրները
Արժանի են հարգանքի։
Պարգևներ են ու գանձեր են.
Միշտ լինենք նրանց կողքին։
-
3. Նվիրված ենք և լսում ենք
Ժողովի երեցներին։
Խորհուրդները կիրառում ենք,
Հետևում հրահանգին։
Տեր Եհովան մեզ օրհնում է,
Զորացնում իր սուրբ ոգով։
Նվիրված ենք. նա տեսնում է
Եվ ցնծում ամբողջ սրտով։
(Տես նաև Սաղ. 149։1; 1 Տիմոթ. 2։8; Եբր. 13։17)