Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 126

Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք

Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք

(1 Կորնթացիներ 16։13)

  1. 1. Միշտ արթուն, հաստատ եղեք դուք,

    Վճռական, ամուր, տոկուն։

    Քաջությամբ լցրեք ձեր սիրտը.

    Հաղթանակն է մոտենում։

    Հրահանգը Քրիստոսի լսեք

    Եվ հստակ ձայնին ականջ դրեք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դե՛, արթուն, հաստատ միշտ կանգնեք դուք։

    Վերջը մոտ է. զորացեք։

  2. 2. Միշտ արթուն ու զգոն եղեք դուք

    Եվ սրտանց հնազանդվեք։

    Մեզ Հիսուսն առաջնորդում է.

    Ծառային նրա լսեք։

    Երեցի խոսքին ականջ դրեք.

    Ձեզ հովվում է, պաշտպանում, հիշեք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դե՛, արթուն, հաստատ միշտ կանգնեք դուք։

    Վերջը մոտ է. զորացեք։

  3. 3. Միշտ արթուն ու հաշտ եղեք դուք,

    Ավետիսը քարոզեք։

    Թե ճնշեն թշնամիները,

    Դուք չհանձնվեք երբեք։

    Ժողովի հետ զիլ ձայնով երգեք,

    Բարձրյալի անվանը փառք բերեք։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Դե՛, արթուն, հաստատ միշտ կանգնեք դուք։

    Վերջը մոտ է. զորացեք։