ԵՐԳ 132
Հիմա մեկ մարմին ենք
-
1. Օ՜, վերջապե՜ս, ոսկր ոսկրից...
Սա մի մարմին է հենց իմ մարմնից։
Հիմա այլևս մենակ չեմ.
Ահա ինձ կողակից։
Թող որ լինենք միշտ երջանիկ.
Մենք մի մարմին ենք, նոր ընտանիք։
Ուրախացնենք Հոր ջերմ սիրտը
Մեր օրերում գալիք։
Ծառայենք Աստծուն ու փառք բերենք։
Սեր դրսևորենք.
Անվերջ է այն՝ հաստատենք։
Երջանկացնել մենք խոստացանք,
Ցուցաբերել սիրով լի հարգանք։
Պատվենք Յահին՝ Արարչին մեր։
Մենք մի մարմին դարձանք, իմ սե՛ր։
(Տես նաև Ծննդ. 29։18; Ժող. 4։9, 10; 1 Կորնթ. 13։8)