Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 133

Երկրպագենք Եհովային վաղ տարիքից

Երկրպագենք Եհովային վաղ տարիքից

(Ժողովող 12։1)

  1. 1. Մենք պատանի ենք. մեզ Յահն է սիրում։

    Ուժն ու եռանդը տալիս ենք Աստծուն։

    Ի՜նչ ուշադիր է, բարի, հոգատար.

    Նա լիառատ մեզ կօրհնի անդադար։

  2. 2. Պետք է հարգենք հայրիկին, մայրիկին.

    Հոգ են տանում. թող սիրենք ջերմագին։

    Իր հաճությունը Եհովան կտա

    Ու մեր Ընկերը հավետ կմնա։

  3. 3. Վաղ հասակից Արարչին մեր հիշենք

    Եվ Սուրբ Խոսքի խոր գանձերը փնտրենք։

    Տանք լավագույն մեր զոհերը Յահին՝

    Սիրտը ցնծա մեր զորեղ Արքայի։