Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 136

Լիակատար վարձատրություն Եհովայից

Լիակատար վարձատրություն Եհովայից

(Հռութ 2։12)

  1. 1. Եհովան գիտի, թե ովքեր են հոգով

    Իրեն ծառայում ու պաշտում։

    Տեղյակ է, որ մեծ եռանդի պատճառով

    Նրանք զրկանքներ են կրում։

    Եթե դուք թողել եք տներ, ընկերներ,

    Աստված այդ ամենը գիտի։

    Հիմա նա տվել է անգին եղբայրներ,

    Նաև հույսը նոր աշխարհի։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Թող Եհովան, ո՛վ անձնվեր ծառա,

    Լիակատար վարձատրություն քեզ տա։

    Դու Հոր գրկում ապաստան գտիր։

    Աստված քո Ընկերն է. նրան վստահիր։

  2. 2. Երբեմն ճնշում են հոգսերն առօրյա.

    Կարծում ենք՝ արդեն ելք չկա։

    Եվ բեռն է կյանքի ծանրանում մեզ վրա.

    Թվում է՝ էլ չենք դիմանա։

    Լսողն աղոթքի քո կարիքը գիտի.

    Սիրում է նա քեզ ջերմորեն։

    Հոր Խոսքն ու ոգին, ընկերները բարի

    Քո սիրտը նեղված կսփոփեն։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Թող Եհովան, ո՛վ անձնվեր ծառա,

    Լիակատար վարձատրություն քեզ տա։

    Դու Հոր գրկում ապաստան գտիր։

    Աստված քո Ընկերն է. նրան վստահիր։