ԵՐԳ 138
Ալևորության գեղեցկությունը
-
1. Ծառայում են ու տոկում
Տարեցները մեր,
Կյանք փրկող արդար գործում
Ներդնում ջանքեր։
Ուժն են վաղեմի կորցրել,
Կան, որ՝ կողակից։
Հա՛յր, օգնիր, որ միշտ հիշեն՝
Չի լինի կսկիծ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Հա՛յր, հիշիր՝ ինչպես են
Հավատով քայլել։
Հիշեցրու՝ սիրում ես,
Եվ ասա. «Ապրե՛ք»։
-
2. Հոգ տանենք, սիրով օգնենք
Ալեհեր մարդկանց.
Լավագույնն են նվիրել,
Ծառայել սրտանց։
Ալևորությունն է զարդ,
Երբ ճամփին է ճիշտ,
Հոր աչքում՝ անուշ մի վարդ.
Կծաղկեն ընդմիշտ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Հա՛յր, հիշիր՝ ինչպես են
Հավատով քայլել։
Հիշեցրու՝ սիրում ես,
Եվ ասա. «Ապրե՛ք»։
(Տես նաև Սաղ. 71։9, 18; Առակ. 20։29; Մատթ. 25։21, 23; Ղուկ. 22։28; 1 Տիմոթ. 5։1)