Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 144

Մրցանակն աչքիդ առաջ պահիր

Մրցանակն աչքիդ առաջ պահիր

(2 Կորնթացիներ 4։18)

  1. 1. Կույրերի աչքերն են պարզ տեսնում,

    Խուլերի ականջն է ձայն լսում։

    Մանուկներն են միշտ երգում ուրախ.

    Մարդիկ անհոգ են ու խաղաղ։

    Հարազատն է քո կյանքի եկել,

    Արցունքներ է բերկրանքի բերել...

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մրցանակն աչքիդ առաջ պահիր.

    Աստծուց լիառատ օրհնվիր։

  2. 2. Տես, թե գայլն ու գառն ինչքա՜ն են մոտ,

    Իսկ հորթի կողքին՝ արջի քոթոթ։

    Բոլորին մանուկն է ձայն տալիս.

    Լսում են և իսկույն գալիս։

    Էլ չկա տանջանք, սարսափ ու վիշտ,

    Ամենուր ծաղկել է սերն ընդմիշտ...

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Մրցանակն աչքիդ առաջ պահիր.

    Աստծուց լիառատ օրհնվիր։