Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 21Ա

«Այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն»

«Այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն»

ԵԶԵԿԻԵԼ 48։8

Եկեք ավելի մանրամասն զննենք այն հողատարածքը, որը Եհովան կարգադրեց առանձնացնել։ Այն բաղկացած է հինգ մասերից։ Որո՞նք են դրանք և ի՞նչ նպատակի են ծառայում։

Ա. «Նվիրաբերություն»

Սա երկրի վարչական տարածքն է։

ԵԶԵԿ. 48։8

Բ. «Նվիրաբերված ողջ տարածքը»

Այս տարածքը առանձնացված է քահանաների, ղևտացիների և քաղաքի համար։ 12 ցեղերի մարդիկ գալիս են այս տարածք, որ երկրպագեն Եհովային և աջակցեն վարչական մարմնին։

ԵԶԵԿ. 48։20

Գ. «Իշխանին պատկանող տարածք»

«Այդ տարածքը իշխանի սեփականությունը կլինի Իսրայելում»։ «Այն.... կլինի իշխանի տարածքը»։

ԵԶԵԿ. 45։7, 8; 48։21, 22

Դ. «Սուրբ նվիրաբերություն»

Այս տարածքը կոչվում է նաև «սուրբ բաժին»։ Վերին հատվածը ղևտացիների համար է, և այն սուրբ է։ Մեջտեղի հատվածը սուրբ նվիրաբերություն է քահանաների համար։ «Այն նրանց տների համար տարածք է, նաև սրբարանի [տաճարի] համար՝ սուրբ վայր»։

ԵԶԵԿ. 45։1-5; 48։9-14

Ե. «Մնացած հողատարածքը»

«Այն կպատկանի ողջ Իսրայելին» և «քաղաքի բնակիչների, տների և արոտավայրերի համար հատկացված սովորական տարածք» կլինի։

ԵԶԵԿ. 45։6; 48։15-19