Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Եբրայեցիներ 5։12-ում կարդում ենք. «Դուք պետք է ուսուցիչներ [լինեք]»։ Միայն պատկերացրու. Եհովան՝ տիեզերքի լավագույն Ուսուցիչը, առանձնաշնորհում է տվել մեզ իր մասին սովորեցնելու մարդկանց։ Եհովայի մասին ճշմարտությունը սովորեցնելը, լինի ընտանիքում, ժողովում, թե քարոզչական ծառայության մեջ, շատ թանկ և լուրջ պատասխանատվություն է։ Ինչպե՞ս կարող ենք լավագույն ձևով կատարել այն։

Այս հարցի պատասխանը գտնում ենք Տիմոթեոսին գրած Պողոսի նամակում։ Առաքյալն ասում է. «Շարունակիր ջանասեր լինել բարձրաձայն ընթերցելու, հորդորելու և սովորեցնելու մեջ»։ Ապա ավելացնում է. «Որովհետև սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 Տիմոթ. 4։13, 16)։ Մենք մարդկանց պետք է հայտնենք կյանք փրկող լուր։ Ուստի անչափ կարևոր է, որ բարելավենք ընթերցելու և ուսուցանելու մեր ունակությունները։ Այս գրքույկը հենց դրա համար է նախատեսված։ Նկատի առնենք մի քանի առանձնահատկություններ։

Ամեն էջում նշված սուրբգրային համարը տվյալ դասին առնչվող սկզբունք է կամ այդ դասի գործնական կիրառությունը ցույց տվող աստվածաշնչյան օրինակ։

Եհովան «Մեծ Ուսուցիչն» է (Ես. 30։20)։ Թեև այս գրքույկի օգնությամբ կկարողանաս բարելավել ընթերցելու և ուսուցանելու քո հմտությունները, սակայն երբեք մի՛ մոռացիր, որ Եհովան է մեր հայտնած լուրի Աղբյուրը, և նա է մարդկանց ձգում դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Ուստի Եհովայից շարունակ խնդրիր իր սուրբ ոգին։ Հաճախ օգտագործիր նրա Խոսքը։ Մարդկանց ուշադրությունը մի՛ կենտրոնացրու քեզ վրա, այլ ցույց տուր, թե տվյալ հարցի վերաբերյալ ինչ է մտածում Եհովան։ Ձգտիր այնպես անել, որ քեզ լսողների սրտում խոր սեր զարգանա նրա հանդեպ։

Դու մարդկանց երբևէ տրված ամենակարևոր լուրը հայտնելու պատիվն ունես։ Մենք համոզված ենք, որ ապավինելով «Աստծու տված ուժին»՝ դու հաջողության կհասնես (1 Պետ. 4։11

Քո ծառայակիցներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին