Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 4

Լավ հիմք՝ աստվածաշնչյան համարներն ընթերցելուց առաջ

Լավ հիմք՝ աստվածաշնչյան համարներն ընթերցելուց առաջ

Մատթեոս 22։41–45

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Նախքան որևէ աստվածաշնչյան համար կարդալը այնպես արա, որ ունկնդիրներդ մտովի նախապատրաստվեն այն լսելու։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Մտածիր՝ ինչու ես պատրաստվում կարդալ տվյալ համարը։ Յուրաքանչյուր համար ներկայացրու այնպես, որ ունկնդիրներիդ ուշադրությունը հրավիրես հենց այն մտքի վրա, որը ցանկանում ես ընդգծել։

  • Աստվածաշունչը ներկայացրու որպես հեղինակություն։ Երբ խոսում ես Աստծուն հավատացող մարդկանց հետ, նրանց ուշադրությունը Աստվածաշնչի վրա հրավիրելիս նշիր, որ դա Աստծու Խոսքն է։ Այդպիսով ցույց կտաս, որ այն իմաստության գերագույն աղբյուրն է։

  • Համարը կարդալուց առաջ հետաքրքրություն արթնացրու։ Նախքան Աստվածաշնչից ընթերցելը տուր հարց, որի պատասխանը կտրվի այդ համարում, առաջ քաշիր որևէ խնդիր, որ այդ համարը կօգնի լուծել, կամ նշիր այն սկզբունքը, որը լուսաբանվելու է տվյալ հատվածում։