Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 15

Համոզվածությամբ խոսել

Համոզվածությամբ խոսել

1 Թեսաղոնիկեցիներ 1։5

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Ցույց տուր, որ լիովին համոզված ես քո ասածների ճշմարտացիության և կարևորության մեջ։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Հանգամանորեն նախապատրաստվիր։ Խորությամբ ուսումնասիրիր նյութը, մինչև որ լիովին հասկանաս, թե սուրբգրային փաստարկները ինչպես են հանգեցնում տվյալ տրամաբանական եզրակացությանը։ Պատրաստվելիս փորձիր նյութի գլխավոր մտքերը ձևակերպել մի քանի պարզ բառերով։ Կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչով է այդ թեման օգտակար ունկնդիրների համար։ Եհովայից խնդրիր իր սուրբ ոգին։

  • Համոզվածություն արտահայտող բառեր օգտագործիր։ Տպագիր նյութի բառերն ու արտահայտությունները ճշգրտորեն կրկնելու փոխարեն՝ քո խոսքերով արտահայտիր միտքը։ Օգտագործիր այնպիսի բառեր, որ երևա՝ դու ինքդ համոզված ես քո ասածների ճշմարտացիության մեջ։

  • Անկեղծությամբ ու նախանձախնդրությամբ խոսիր։ Խոսիր բավականաչափ բարձր ձայնով։ Տեսողական կապ պահիր ունկնդիրներիդ հետ, եթե ձեր տեղանքում դա պատշաճ է համարվում։