Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 18

Բովանդակալից՝ լսողների համար

Բովանդակալից՝ լսողների համար

1 Կորնթացիներ 9։19–23

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Մղիր ունկնդիրներին խորհրդածելու և այնպես արա, որ ելույթի վերջում նրանք զգան, որ արժեքավոր մի բան իմացան։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Հաշվի առ, թե ինչ է արդեն հայտնի ունկնդիրներին։ Փոխանակ պարզապես կրկնելու այն, ինչ ունկնդիրներն արդեն գիտեն, օգնիր նրանց նոր տեսանկյունից նայելու այդ թեմային։

  • Փնտրտուք արա և խորհրդածիր։ Կարևոր մտքերը լուսաբանելու համար հնարավորության դեպքում ներկայացրու քիչ ծանոթ փաստեր կամ խոսիր որևէ ընթացիկ իրադարձության մասին։ Լավ ուսումնասիրիր ներկայացվելիք նյութը և մտածիր, թե այն փաստերը, որ պատրաստվում ես հիշատակել, որքանով են առնչվում տվյալ նյութին։

  • Ցույց տուր՝ ինչով է օգտակար տեղեկությունը։ Բացատրիր, թե աստվածաշնչյան տարբեր մտքեր ինչպես կարող են օգնել քեզ լսողներին իրենց առօրյա կյանքում։ Խոսիր նրանց առնչվող կոնկրետ իրավիճակների, տեսակետների և արարքների մասին։