Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 04

Ո՞վ է Աստված

Ո՞վ է Աստված

Մարդիկ իրենց գոյության գրեթե ողջ ընթացքում երկրպագել են շատ աստվածների և աստվածուհիների։ Սակայն Աստվածաշունչը խոսում է մի Աստծու մասին, որը «մեծ է մնացած բոլոր աստվածներից» (2 Տարեգրություն 2։5)։ Ո՞վ է այդ Աստվածը։ Ի՞նչն է նրան ավելի մեծ դարձնում մյուս բոլոր աստվածներից, որոնց մարդիկ պաշտում են։ Այս դասում կիմանաս, թե ինչ է Աստված հայտնում քեզ իր մասին։

1. Ի՞նչ է Աստծու անունը, և ի՞նչն է ցույց տալիս, որ նա ուզում է՝ իմանանք այն

Աստվածաշնչում Աստված ներկայանում է մեզ՝ ասելով. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (կարդա Եսայիա 42։5, 8)։ «Եհովա»-ն Աստծու անվան թարգմանությունն է եբրայերենից, որը շատ աստվածաշնչագետների կարծիքով նշանակում է «նա դարձնում է»։ Եհովան ուզում է, որ իմանանք իր անունը (Ելք 3։15)։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Նա հոգ է տարել, որ Աստվածաշնչում գրվի իր անունը ավելի քան 7 000 անգամ։ a «Եհովա» անունը պատկանում է նրան, ով «ճշմարիտ Աստվածն [է] վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա» (2 Օրենք 4։39

2. Ի՞նչ է Աստվածաշունչը հայտնում մեզ Եհովայի մասին

Աստվածաշնչում ասվում է, որ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է այն բոլոր աստվածներից, որոնց պաշտում են մարդիկ։ Ինչո՞ւ։ Պատճառները մի քանիսն են։ Նա է «միակ Բարձրյալը.... ամբողջ երկրի վրա» (կարդա Սաղմոս 83։18)։ Նա նաև «Ամենակարողն» է, ինչը նշանակում է, որ նա ի զորու է անելու այն, ինչ ցանկանում է։ Եհովան է ստեղծել «բոլոր բաները»՝ տիեզերքը և երկրի վրա գոյություն ունեցող կյանքը (Հայտնություն 4։8, 11)։ Միայն Եհովան է միշտ գոյություն ունեցել և գոյություն ունենալու հավիտյան (Սաղմոս 90։2

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Ուսումնասիրիր Աստծու տիտղոսների և նրա առանձնահատուկ անվան միջև եղած տարբերությունը։ Այնուհետև քննարկեք, թե ինչպես և ինչու է Աստված հայտնել մեզ իր անունը։

3. Աստված ունի շատ տիտղոսներ, բայց մեկ անուն

Անվան և տիտղոսի միջև եղած տարբերությունը հասկանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Ո՞րն է անվան և տիտղոսի (օրինակ՝ «Տեր») տարբերությունը։

Աստվածաշնչում ասվում է, որ մարդիկ շատ աստվածների ու տերերի են պաշտում։ Կարդացեք Սաղմոս 136։1–3 և քննարկեք այս հարցը։

  • Ո՞վ է «աստվածների Աստվածը» և «տերերի Տերը»։

4. Եհովան ուզում է, որ իմանաս իր անունը և գործածես այն

Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան ուզում է՝ իմանաս իր անունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք այս հարցերը։

  • Քո կարծիքով՝ Եհովան ցանկանո՞ւմ է, որ մարդիկ իմանան իր անունը։ Ինչո՞ւ։

Եհովան ուզում է, որ մարդիկ գործածեն իր անունը։ Կարդացեք Հռոմեացիներ 10։13, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ինչո՞ւ է կարևոր գործածել «Եհովա» անունը։

  • Ի՞նչ ես զգում, երբ ինչ-որ մեկը հիշում և գործածում է անունդ։

  • Քո կարծիքով՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ գործածում ես նրա անունը։

5. Եհովան ուզում է, որ մտերմանաս իր հետ

Կամբոջայում ապրող մի կին, որի անունը Սոթեն է, ասում է, որ երբ նա իմացավ Աստծու անունը, «աշխարհի ամենահաճելի զգացողությունը» ունեցավ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, հետո քննարկեք այս հարցը։

  • Աստծու անունն իմանալը ինչպե՞ս անդրադարձավ Սոթենի վրա։

Ինչ-որ մեկի հետ ընկերություն անելու համար նախ պետք է նրա անունն իմանաս։ Կարդացեք Հակոբոս 4։8ա և քննարկեք այս հարցերը։

  • Ի՞նչ հրավեր է Եհովան ուղղում քեզ։

  • Աստծու անունն իմանալն ու գործածելը ինչպե՞ս կօգնի քեզ ավելի մտերմանալ նրա հետ։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստված մեկն է. նշանակություն չունի, թե նրան ինչպես ես դիմում»։

  • Հավատո՞ւմ ես, որ Եհովան Աստծու անունն է։

  • Ինչպե՞ս կբացատրես այն, որ Աստված ուզում է՝ գործածենք իր անունը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան միակ ճշմարիտ Աստծու անունն է։ Նա ուզում է՝ իմանանք և գործածենք այն, որպեսզի մտերմանանք իր հետ։

Վերհիշենք

  • Ինչո՞վ է Եհովան տարբերվում մնացած բոլոր աստվածներից, որոնց մարդիկ պաշտում են։

  • Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը։

  • Ինչի՞ց է երևում, որ Աստված ուզում է՝ մտերմանաս իր հետ։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ուսումնասիրիր Աստծու գոյության մասին վկայող հինգ համոզիչ փաստարկ։

«Գոյություն ունի՞ Աստված» (վեբ հոդված)

Տես, թե ինչո՞ւ է տրամաբանական, որ Աստված միշտ գոյություն է ունեցել։

«Ո՞վ է ստեղծել Աստծուն» («Դիտարան», 2014 թ. օգոստոսի 1)

Իմացիր, թե ինչու պետք է գործածենք Աստծու անունը, եթե նույնիսկ չգիտենք դրա արտասանության հին ձևը։

«Ո՞վ է Եհովան» (վեբ հոդված)

Նշանակություն ունի՞, թե ինչպես ենք դիմում Աստծուն։ Տես, թե ինչու կարող ենք ասել, որ նա ընդամենը մեկ անուն ունի։

«Քանի՞ անուն ունի Աստված» (վեբ հոդված)

a Աստծու անվան նշանակության վերաբերյալ ավելի շատ տեղեկությունների համար, ինչպես նաև, թե ինչու են որոշ թարգմանիչներ հանել այդ անունը, տես «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց» գրքույկի «Աստծու անունը Եբրայերեն Գրություններում» վերնագրի տակ զետեղված տեղեկությունը։