Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 06

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

Ինչպե՞ս է կյանքն առաջացել

«Կյանքի աղբյուրը [Աստծու] մոտ է» (Սաղմոս 36։9)։ Հավատո՞ւմ ես դրան։ Ոմանք կարծում են, որ կյանքը պատահական է առաջացել։ Եթե դա այդպես է, ուրեմն մենք էլ ենք պատահական առաջացել։ Սակայն եթե Եհովան է ստեղծել կյանքը, արդյո՞ք այն չպետք է նպատակ ունենար։ a Եկ քննենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում կյանքի ծագման վերաբերյալ, և տեսնենք, թե ինչու է դա խելամիտ։

1. Ինչպե՞ս է տիեզերքն առաջացել

Աստվածաշնչում ասվում է. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Գիտնականների մեծ մասը նույնպես կարծում է, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ Իսկ ինչպե՞ս է Աստված ստեղծել այն։ Նա իր գործուն ուժի՝ սուրբ ոգու միջոցով ստեղծել է այն ամենը, ինչ կա տիեզերքում, այդ թվում՝ գալակտիկաները, աստղերը և մոլորակները (Ծննդոց 1։2

2. Ինչո՞ւ է Աստված ստեղծել Երկիր մոլորակը

Եհովան «զուր տեղը չարարեց [երկիրը], այլ բնակվելու համար ստեղծեց այն» (Եսայիա 45։18)։ Նա Երկիր մոլորակը ստեղծել է որպես հարմարավետ և մշտական բնակավայր մարդկանց համար (կարդա Եսայիա 40։28; 42։5)։ Գիտնականներն այն կարծիքին են, որ Երկիր մոլորակը առանձնահատուկ է։ Այն մեզ հայտնի միակ մոլորակն է, որտեղ կան մարդու կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

3. Ինչո՞վ են մարդիկ տարբերվում կենդանիներից

Երկրագունդը ստեղծելուց հետո Եհովան կյանք ստեղծեց մեր մոլորակի վրա։ Սկզբում Աստված երկիրը լցրեց բույսերով ու կենդանիներով, այնուհետև «Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով» (կարդա Ծննդոց 1։27)։ Իսկ ի՞նչն է մարդուն առանձնահատուկ դարձնում։ Քանի որ ստեղծված ենք Աստծու պատկերով, կարող ենք արտացոլել նրա հատկությունները, օրինակ՝ սերն ու արդարությունը։ Նա նաև մեզ ստեղծել է լեզուներ սովորելու, գեղեցիկը գնահատելու և երաժշտությունը վայելելու ունակությամբ։ Բացի այդ՝ ի տարբերություն կենդանիների՝ մենք կարող ենք երկրպագել մեր Արարչին։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Քննիր կյանքի ծագման վերաբերյալ փաստեր և տես, թե ինչու է խելամիտ հավատալ արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչում գրված տեղեկություններին։ Տես, թե մեր լավ հատկություններն ինչ են սովորեցնում մեզ Աստծու մասին։

4. Կյանքը ստեղծագործության արդյունք է

Բնությունը կրկնօրինակելով՝ մարդիկ փառքի են արժանանում։ Իսկ ո՞վ պետք է փառքի արժանանա բնօրինակը ստեղծելու համար։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինժեներներն ինչե՞ր են կրկնօրինակել բնությունից։

Ամեն տուն նախագծող ու կառուցող ունի։ Իսկ ո՞վ է նախագծել ու ստեղծել բնությունը։ Կարդացեք Եբրայեցիներ 3։4 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Բնության մեջ ի՞նչն է քեզ տպավորում։

  • Խելամի՞տ է հավատալ, որ տիեզերքը և նրանում եղած ամեն ինչ նախագծող է ունեցել։ Ինչո՞ւ։

Գիտեի՞ր

Այս թեմայի վերաբերյալ հոդվածներ և տեսանյութեր կարող ես գտնել jw.org կայքի «Արդյոք պատահականությո՞ւն է» և «Տեսակետներ կյանքի ծագման մասին» բաժիններում։

«Անշուշտ, ամեն տուն ինչ- որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է»

5. Արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրությունը խելամիտ է

Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի առաջին գլխում նկարագրվում է, թե մեր մոլորակն ու կյանքն ինչպես են առաջացել։ Կարո՞ղ ես վստահել այս արձանագրությանը, թե՞ այն պարզապես առասպել է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Արդյո՞ք Աստվածաշունչը սովորեցնում է, որ Երկիր մոլորակն ու կյանքի բոլոր տեսակները ստեղծվել են 24-ժամյա վեց օրերի ընթացքում։

  • Քո կարծիքով՝ ստեղծագործության վերաբերյալ աստվածաշնչյան արձանագրությունը տրամաբանակա՞ն է։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

Կարդացեք Ծննդոց 1։1, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Գիտնականները կարծում են, որ տիեզերքը սկիզբ է ունեցել։ Արդյո՞ք նրանց տեսակետը համընկնում է այն ամենի հետ, ինչ կարդացիր վերոնշյալ համարում։

Որոշ մարդիկ ցանկանում են իմանալ, թե արդյոք Աստված կյանքը ստեղծել է էվոլյուցիայի միջոցով։ Կարդացեք Ծննդոց 1։21, 25, 27 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Արդյո՞ք Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված ստեղծել է կյանքի պարզագույն տեսակը, այնուհետև թույլ է տվել, որ էվոլյուցիայի ենթարկվելով՝ այն դառնա ձուկ, կաթնասուն և մարդ։ Թե՞ նա ստեղծել է կյանքի բոլոր հիմնական «տեսակները»։ b

6. Աստծու ստեղծագործության մեջ մարդիկ առանձնահատուկ են

Մենք նման չենք Եհովայի ստեղծած մյուս արարածներին։ Կարդացեք Ծննդոց 1։26, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Սեր և կարեկցանք դրսևորելու մեր կարողությունը ի՞նչ է մեզ սովորեցնում Աստծու մասին։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Այն, ինչ Աստվածաշունչն ասում է կյանքի ծագման վերաբերյալ, հեքիաթ է»։

  • Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Ինչո՞ւ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան է ստեղծել տիեզերքը և կյանքի բոլոր տեսակները։

Վերհիշենք

  • Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը տիեզերքի ծագման վերաբերյալ։

  • Արդյո՞ք Աստված թույլ է տվել, որ կյանքի պարզագույն տեսակից էվոլյուցիայի միջոցով առաջանան տարբեր տեսակները, թե՞ նա ստեղծել է դրանք։

  • Ինչո՞վ են մարդիկ առանձնահատուկ։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ուշադրություն դարձրու, թե ստեղծագործությունն ինչպես է փաստում, որ Ստեղծիչ գոյություն ունի։

«Ի՞նչ է սովորեցնում բնությունը» («Արթնացե՛ք», 2006 թ. հոկտեմբեր–դեկտեմբեր)

Տես, թե հայրը ինչպես կարող է իր որդուն բացատրել ստեղծագործության մասին աստվածաշնչյան արձանագրությունը։

«Եհովան է ստեղծել բոլոր բաները» (2։37)

Քննիր, թե արդյոք էվոլյուցիայի ուսմունքը ներդաշնակ է Աստվածաշնչին։

«Արդյոք Աստված էվոլյուցիայի միջոցո՞վ է արարել կյանքի տարբեր տեսակները» (վեբ հոդված)

Քննիր, թե բրածոները և գիտափորձերը ինչ են ցույց տալիս. կյանքը պատահակա՞ն է առաջացել, թե՞ ստեղծվել է։

«Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» (գրքույկ)

a Մարդկության առնչությամբ Աստծու նպատակի մասին կխոսենք 25-րդ դասում։

b Աստվածաշնչում «տեսակ» բառը վերաբերում է կենդանի արարածների մեծ խմբի։