Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 08

Դու կարող ես լինել Եհովայի ընկերը

Դու կարող ես լինել Եհովայի ընկերը

Եհովան ուզում է, որ իրեն ավելի լավ ճանաչես։ Ինչո՞ւ։ Քանի որ որքան լավ իմանաս նրա հատկությունները, նրա գործելակերպը և նպատակը, այնքան շատ կցանկանաս լինել նրա ընկերը։ Իսկ հնարավո՞ր է լինել Աստծու ընկերը (կարդա Սաղմոս 25։14)։ Ի՞նչ կարող ես անել, որպեսզի դառնաս նրա ընկերը։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցերին և հայտնում է, թե ինչու է Աստծու հետ ընկերությունը ամենակարևորը։

1. Ի՞նչ հրավեր է քեզ տալիս Եհովան

«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Ի՞նչ է սա նշանակում։ Եհովան քեզ հրավիրում է իր ընկերը դառնալ։ Ոմանց համար գուցե դժվար լինի պատկերացնել ընկերություն այնպիսի անձնավորության հետ, ում չեն կարող տեսնել, ուր մնաց՝ Աստծու հետ։ Սակայն իր Խոսքում՝ Աստվածաշնչում, Եհովան մեզ հայտնում է այն ամենը, ինչ հարկավոր է իր հետ մտերմանալու համար։ Երբ կարդում ենք Աստծու Խոսքը, ավելի ենք մտերմանում նրա հետ, թեև երբեք չենք տեսել նրան։

2. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայից լավ ընկեր երբեք չես գտնի

Եհովայից շատ քեզ ոչ ոք չի սիրում։ Նա ուզում է, որ երջանիկ լինես և երբ օգնության կարիք ունենաս, չվարանես իրեն դիմել։ Դու կարող ես քո «ամբողջ հոգսը նրա վրա գցել, որովհետև նա հոգ է տանում [քո] մասին» (1 Պետրոս 5։7)։ Եհովան միշտ պատրաստ է աջակցել, մխիթարել և լսել իր ընկերներին (կարդա Սաղմոս 94։18, 19

3. Ովքե՞ր կարող են դառնալ Եհովայի ընկերները

Եհովան սիրում է բոլոր մարդկանց, «բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32)։ Եհովան ուզում է, որ իր ընկերները ձգտեն անել այն, ինչ նա բարի է համարում, և խուսափեն այն բաներից, որոնք չար են նրա աչքում։ Ոմանք գուցե մտածեն, թե երբեք չեն կարողանա ապրել Աստծու սահմանած բարու և չարի չափանիշներով։ Այնուամենայնիվ, Եհովան մեծ սիրտ ունի։ Նա ընդունում է այն բոլոր մարդկանց, ովքեր իսկապես սիրում են իրեն և իրենց լավագույնն են անում, որ հաճեցնեն Աստծուն (Սաղմոս 147։11; Գործեր 10։34, 35

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Ավելի շատ բան իմացիր այն մասին, թե ինչպես կարող ես դառնալ Եհովայի ընկերը, և թե ինչու նրանից լավ ընկեր չես գտնի։

4. Աբրահամը Եհովայի ընկերն էր

Աբրահամի (նաև կոչվել է Աբրամ) մասին աստվածաշնչյան արձանագրությունը օգնում է որոշ չափով հասկանալ, թե ինչ է նշանակում լինել Աստծու ընկերը։ Աբրահամի մասին կարդացեք Ծննդոց 12։1–4 համարներում և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Եհովան Աբրահամին ի՞նչ պատվիրեց անել։

  • Եհովան ի՞նչ խոստացավ նրան։

  • Աբրահամն ինչպե՞ս արձագանքեց Եհովայի պատվերին։

5. Եհովան ի՞նչ է ակնկալում իր ընկերներից

Սովորաբար մենք որոշ ակնկալիքներ ենք ունենում մեր ընկերներից։

  • Օրինակ՝ ի՞նչ կցանկանայիր, որ ընկերներդ անեին քեզ համար։

Կարդացեք 1 Հովհաննես 5։3 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Եհովան ի՞նչ է ակնկալում իր ընկերներից։

Եթե ցանկանում ենք հնազանդվել Եհովային, գուցե հարկ լինի փոխել մեր վարքը և բնավորության գծերը։ Կարդացեք Եսայիա 48։17, 18 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Եհովան ինչո՞ւ է ուզում, որ իր ընկերները փոխվեն։

Լավ ընկերդ խորհուրդներ է տալիս քո իսկ բարօրության համար։ Եհովան էլ է այդպես վարվում

6. Ինչ է անում Եհովան իր ընկերների համար

Եհովան իր ընկերներին օգնում է հաղթահարել խնդիրները։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը։

  • Եհովան ինչպե՞ս է օգնել Քրիսթլին, որ հաղթահարի իր բացասական մտքերն ու զգացմունքները։

Կարդացեք Եսայիա 41։10, 13 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Եհովան ի՞նչ է խոստացել անել իր բոլոր ընկերների համար։

  • Քո կարծիքով՝ Եհովան քեզ համար լավ ընկեր կլինի՞։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

Մտերիմ ընկերները օգնում են կարիքի ժամանակ։ Նմանապես Եհովան կօգնի քեզ

7. Եհովայի հետ մտերմանալու համար մենք պետք է հաղորդակցվենք նրա հետ

Հաղորդակցությունն ամրացնում է ընկերությունը։ Կարդացեք Սաղմոս 86։6, 11 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ինչպե՞ս կարող ենք հաղորդակցվել Եհովայի հետ։

  • Իսկ նա ինչպե՞ս է հաղորդակցվում մեզ հետ։

Մենք Եհովայի հետ խոսում ենք աղոթքների միջոցով, իսկ նա մեզ հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստծու հետ հնարավոր չէ ընկերանալ»։

  • Աստվածաշնչյան ո՞ր համարի օգնությամբ ցույց կտայիր, որ հնարավոր է Աստծու ընկերը լինել։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան ուզում է քո ընկերը լինել և քեզ կօգնի, որ մոտենաս իրեն։

Վերհիշենք

  • Եհովան ինչպե՞ս է օգնում իր ընկերներին։

  • Եհովան ինչո՞ւ է ակնկալում, որ իր ընկերները փոփոխություններ անեն։

  • Քո կարծիքով՝ Եհովան չափից շատ բա՞ն է պահանջում իր ընկերներից։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Աստծու հետ մտերմությունն ի՞նչ ազդեցություն կունենա քո կյանքի վրա։

«Եհովա. Աստված, որին արժե ճանաչել» («Դիտարան», 2003 թ. փետրվարի 15)

Տես, թե մի կին ինչու է կարծում, որ Եհովայի հետ մտերմությունը փրկել է իր կյանքը։

«Ես չէի ուզում մեռնել» («Դիտարան» № 1, 2017)

Լսիր, թե պատանիներն ինչ են ասում Եհովայի հանդեպ ունեցած իրենց զգացմունքների մասին։

«Ի՞նչ է նշանակում լինել Աստծու ընկերը» (1։46)