Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 12

Ի՞նչը կօգնի, որ շարունակես ուսումնասիրել Աստվածաշունչը

Ի՞նչը կօգնի, որ շարունակես ուսումնասիրել Աստվածաշունչը

Ճիշտ է, Աստվածաշունչ ուսումնասիրելը վարձահատույց գործ է, բայց երբեմն դժվար է։ Ժամանակ առ ժամանակ գուցե մտածես, թե արդյոք կկարողանաս շարունակել ուսումնասիրությունդ։ Սակայն ինչո՞ւ արժե ջանքեր թափել։ Ի՞նչը կօգնի, որ չնայած դժվարություններին՝ չհանձնվես։

1. Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրությունն օգնել քեզ

«Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (Եբրայեցիներ 4։12)։ Աստվածաշունչը շատ արժեքավոր գիրք է։ Այն բացահայտում է, թե Աստված ինչ է մտածում քո մասին և ինչ զգացմունքներ ունի քո հանդեպ։ Դրա շնորհիվ դու ոչ միայն գիտելիքներ, այլև իսկական իմաստություն և հույս ձեռք կբերես։ Եվ, որ ամենակարևորն է, այն կօգնի քեզ դառնալ Եհովայի ընկերը։ Երբ ուսումնասիրում ես Աստվածաշունչը, թույլ ես տալիս, որ այն իր զորությամբ փոխի քո կյանքը։

2. Ինչո՞ւ է հարկավոր գիտակցել աստվածաշնչյան ճշմարտությունների արժեքը

Աստվածաշնչյան ճշմարտությունները նման են թանկարժեք գանձերի։ Դրա համար Աստվածաշունչն ասում է. «Ճշմարտությունը գնիր և մի՛ վաճառիր» (Առակներ 23։23)։ Եթե մտքում վառ պահենք աստվածաշնչյան ճշմարտությունների արժեքը, ջանք չենք խնայի, որ շարունակենք մեր ուսումնասիրությունը նույնիսկ դժվարությունների ժամանակ (կարդա Առակներ 2։4, 5

3. Ինչպե՞ս կարող է Եհովան օգնել քեզ, որ շարունակես ուսումնասիրությունդ

Եհովան ամենակարող Ստեղծիչն է, նաև քո ընկերը, ուստի ուզում է օգնել քեզ, որ ճանաչես իրեն։ Նա կարող է օգնել քեզ, որ «և՛ կամենաս, և՛ գործես» (կարդա Փիլիպպեցիներ 2։13)։ Ուստի եթե ուսումնասիրելու և սովորածդ կիրառելու մեծ ցանկություն չունես, Եհովան կարող է օգնության հասնել քեզ։ Եթե խոչընդոտներն ու հակառակությունները դիմագրավելու համար աջակցության կարիք ունենաս, նա քո կողքին կլինի։ Միշտ աղոթիր Եհովային, որ օգնի քեզ շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը (1 Թեսաղոնիկեցիներ 5։17

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչպես կարող ես շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունդ՝ չնայած զբաղված գրաֆիկին կամ հակառակությանը։ Տես, թե Եհովան ինչպես կարող է օգնել քեզ այս հարցում։

4. Աստվածաշնչի ուսումնասիրությունը առաջնահերթ դարձրու

Երբեմն կյանքի արագ ռիթմի պատճառով գուցե թվա, որ Աստվածաշունչ ուսումնասիրելու ժամանակ չունենք։ Ի՞նչը կարող է օգնել մեզ այդ հարցում։ Կարդացեք Փիլիպպեցիներ 1։10 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ըստ քեզ՝ որո՞նք են կյանքում «ավելի կարևոր» բաները։

  • Ինչպե՞ս կարող ես Աստվածաշնչի ուսումնասիրությունն առաջնահերթ դարձնել։

  1. Ա) Եթե դույլի մեջ սկզբում ավազը լցնես, հետո՝ քարերը, ապա մի քանի քար չի տեղավորվի

  2. Բ) Եթե սկզբում քարերը դնես, ապա ավազի մեծ մասը կտեղավորվի։ Նմանապես, եթե «ավելի կարևոր» բաներին առաջնահերթություն տաս, ապա դրանք ավարտին կհասցնես և այլ բաներ անելու ժամանակ էլ կունենաս

Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ մենք բավարարում ենք Աստծուն ճանաչելու և նրան երկրպագելու մեր հոգևոր կարիքը։ Կարդացեք Մատթեոս 5։3, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Աստվածաշնչի ուսումնասիրությունն առաջնահերթ դարձնելը ինչո՞վ կարող է օգտակար լինել մեզ համար։

5. Վճռականորեն դիմադրիր հակառակությանը

Երբեմն ոմանք գուցե փորձեն համոզել քեզ, որ դադարեցնես Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Տես, թե ինչերի բախվեց Ֆրանչեսկոն։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ինչպե՞ս էին արձագանքում Ֆրանչեսկոյի ընտանիքի անդամներն ու ընկերները, երբ նա պատմում էր իր սովորածի մասին։

  • Նրա վճռականությունն ի՞նչ արդյունքներ բերեց։

Կարդացեք 2 Տիմոթեոս 2։24, 25, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ինչպե՞ս են ընտանիքիդ անդամներն ու ընկերներդ վերաբերվում ուսումնասիրությանդ։

  • Ըստ այս համարների՝ ինչպե՞ս պետք է արձագանքես, երբ ինչ-որ մեկը դեմ է Աստվածաշնչի քո ուսումնասիրությանը։ Ինչո՞ւ։

6. Եհովան կօգնի քեզ

Որքան շատ ենք մտերմանում Եհովայի հետ, այնքան ավելի շատ ենք ցանկանում հաճեցնել նրան։ Սակայն գուցե մեզ համար դժվար լինի փոփոխություններ անել և նրա չափանիշների համաձայն ապրել։ Եթե քեզ համար էլ է դժվար, մի՛ հանձնվիր. Եհովան կօգնի։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Եհովային հաճեցնելու համար ի՞նչ փոփոխություններ արեց Ջիմը։

  • Ջիմի օրինակն ինչո՞վ է տպավորիչ քեզ համար։

Կարդացեք Եբրայեցիներ 11։6 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ կանի Եհովան նրանց համար, ովքեր «ջանադրաբար փնտրում են իրեն», այսինքն՝ նրանց, ովքեր ջանք չեն խնայում, որ ճանաչեն և հաճեցնեն իրեն։

  • Ըստ այս համարի՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ տեսնում է, որ ջանքեր ես գործադրում Աստվածաշնչի ուսումնասիրությունդ շարունակելու համար։

ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ ես ուսումնասիրում Աստվածաշունչը»։

  • Ի՞նչ կպատասխանեիր այս հարցին։

ԱՄՓՈՓՈՒՄ

Թեև Աստվածաշունչ ուսումնասիրելը երբեմն դժվար է, բայց դրա շնորհիվ կվայելես կյանքը հավիտյան։ Շարունակիր ապավինել Եհովային, և նա կվարձատրի քեզ։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ են աստվածաշնչյան ճշմարտությունները թանկ քեզ համար։

  • Ինչպե՞ս կարող ես հավաստիանալ, «թե ինչն է ավելի կարևոր»։

  • Ինչո՞ւ պետք է խնդրես Եհովային, որ օգնի քեզ շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունդ։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ժամանակը խելամտորեն տնօրինելու հարցում շատերին ինչ չորս մեթոդներ են օգնել։

«Ինչպես իմաստնորեն օգտագործել ժամանակը» («Արթնացե՛ք», 2014 թ. փետրվար)

Տես, թե Եհովան ինչպես օգնեց մի կնոջ, ում ամուսինը չէր հասկանում, թե նա ինչու է այդքան ջանք թափում Աստծուն հաճեցնելու համար։

«Եհովան ուժ է տալիս, որ կրենք մեր բեռը» (5։05)

Տես, թե մի կնոջ հաստատակամությունն ինչպես օգնեց իր ամուսնուն։

«Ես ճշմարտությունը տակից վրա քննեցի» (6։30)

Եհովայի վկաներին երբեմն մեղադրում են ընտանիքներ քանդելու մեջ։ Արդյո՞ք այս մեղադրանքն արդարացի է։

«Եհովայի վկաները քայքայո՞ւմ են ընտանիքը, թե՞ ամրապնդում են այն» (վեբ հոդված)