Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 17

Ինչպիսի՞ անձնավորություն է Հիսուսը

Ինչպիսի՞ անձնավորություն է Հիսուսը

Հիսուսի խոսքերն ու գործերը քննելով՝ մենք բացահայտում ենք հատկություններ, որոնք մեզ մտերմացնում են նրա և նրա Հոր՝ Եհովայի հետ։ Որո՞նք են այդ հատկությունները, և ինչպե՞ս կարող ենք մեր կյանքում ընդօրինակել Հիսուսին։

1. Հիսուսն ինչո՞վ է նման իր Հորը

Հիսուսը իր երկնային կյանքի ընթացքում միլիարդավոր տարիներ հետևել է իր սիրելի Հորը և սովորել է նրանից։ Արդյունքում նա մտածում, զգում և գործում է իր Հոր պես (կարդա Հովհաննես 5։19)։ Իրականում Հիսուսն այնքան լավ է արտացոլում իր Հոր հատկությունները, որ նույնիսկ ասաց. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհաննես 14։9)։ Հիսուսի մասին ավելի շատ տեղեկություններ իմանալով՝ ավելի լավ կճանաչես Եհովային։ Օրինակ՝ Հիսուսի կարեկցանքը տեսնելով՝ իմանում ենք, թե Եհովան ինչպես է վերաբերվում մեզ։

2. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց Եհովայի հանդեպ իր սերը

Հիսուսն ասաց. «Որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում» (Հովհաննես 14։31)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց իր Հոր հանդեպ ունեցած մեծ սերը՝ հնազանդվելով նրան, նույնիսկ երբ այդպես վարվելը դժվար էր։ Նա սիրում էր խոսել իր Հոր մասին և օգնում էր ուրիշներին մտերմանալ նրա հետ (Հովհաննես 14։23

3. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց մարդկանց հանդեպ իր սերը

Աստվածաշնչում Հիսուսի մասին կարդում ենք հետևյալը. «Այն, ինչ ուրախացնում էր ինձ, մարդկանց որդիներին էր առնչվում» (Առակներ 8։31)։ Նա ցույց էր տալիս իր սերը մարդկանց հանդեպ, երբ քաջալերում ու անձնազոհաբար օգնում էր նրանց։ Նրա կատարած հրաշքները ցույց էին տալիս ոչ միայն իր զորությունը, այլև մարդկանց հանդեպ իր կարեկցանքը (Մարկոս 1։40–42)։ Նա բարությամբ էր վերաբերվում մարդկանց և անկողմնակալ էր։ Հիսուսի խոսքերը մխիթարում և հույս էին տալիս ազնվասիրտ մարդկանց։ Սերն էր պատճառը, որ նա տառապեց ու մահացավ ողջ մարդկության համար։ Սակայն Հիսուսը հատկապես սիրում է նրանց, ովքեր հետևում են իր պատվիրաններին (կարդա Հովհաննես 15։13, 14

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր ավելին Հիսուսի մասին։ Տես նաև, թե ինչպես կարող ես նրա պես սեր ու առատաձեռնություն դրսևորել։

4. Հիսուսը սիրում է իր Հորը

Հիսուսի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք դրսևորել Աստծու հանդեպ մեր սերը։ Կարդացեք Ղուկաս 6։12 և Հովհաննես 15։10; 17։26 համարները։ Յուրաքանչյուր համար ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Եհովայի հանդեպ մեր սերը դրսևորելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

Հիսուսը սիրում էր իր երկնային Հորը ու հաճախ էր աղոթում նրան

5. Հիսուսը անտարբեր չէ կարիքի մեջ եղողների հանդեպ

Հիսուսը ուրիշների շահերը իր շահերից բարձր էր դասում։ Նույնիսկ երբ նա հոգնած էր, իր ժամանակն ու ուժերը ներդնում էր մարդկանց օգնելու համար։ Կարդացեք Մարկոս 6։30–44 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ի՞նչ կերպերով էր Հիսուսը ցույց տալիս, որ մտածում է ուրիշների մասին (տես 31, 34, 41 և 42-րդ համարները

  • Ի՞նչն էր մղում Հիսուսին օգնելու մարդկանց (տես 34-րդ համարը

  • Հաշվի առնելով այն փաստը, որ Հիսուսը արտացոլում է Եհովայի հատկությունները՝ ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։

  • Կարեկցանք դրսևորելու հարցում ի՞նչ կերպերով կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

6. Հիսուսն առատաձեռն է

Թեև Հիսուսը շատ նյութական միջոցներ չուներ, սակայն առատաձեռն էր։ Նա խրախուսում է մեզ, որ մենք էլ առատաձեռն լինենք։ Կարդացեք Գործեր 20։35 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ըստ Հիսուսի՝ ինչպե՞ս կարող ենք երջանիկ լինել։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

  • Ինչպե՞ս կարող ենք առատաձեռնություն դրսևորել, նույնիսկ եթե շատ միջոցներ չունենք։

Գիտեի՞ր

Աստվածաշունչը սովորեցնում է, որ Եհովային պետք է աղոթել Հիսուսի անունով (կարդա Հովհաննես 16։23, 24)։ Այդպես վարվելով՝ ցույց ենք տալիս, որ ընդունում ենք Հիսուսի դերը Եհովայի ընկերը դառնալու հարցում։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստծուն չեն հետաքրքրում մեր խնդիրները»։

  • Հաշվի առնելով, որ Հիսուսն արտացոլում է իր Հոր հատկությունները՝ նրա գործերն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան անտարբեր չէ մեր հանդեպ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հիսուսը սիրում է Եհովային և մարդկանց։ Քանի որ Հիսուսը նման է իր Հորը, որքան շատ ճանաչես նրան, այնքան շատ կճանաչես Եհովային։

Վերհիշենք

  • Ինչպե՞ս կարող ենք Հիսուսի պես ցույց տալ, որ սիրում ենք Եհովային։

  • Ինչպե՞ս կարող ենք Հիսուսի պես ցույց տալ, որ սիրում ենք մարդկանց։

  • Հիսուսի հատկություններից ամենաշատը քեզ ո՞րն է դուր գալիս։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Քննիր Հիսուսի հատկություններից մի քանիսը, որոնք կարող ես ընդօրինակել։

«Հիսուսին ընդօրինակելու համար եղիր...» («Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», էջ 317)

Տես, թե ինչու պետք է աղոթենք Հիսուսի անունով։

«Ինչո՞ւ աղոթել Հիսուսի անունով» («Դիտարան», 2008 թ. փետրվարի 1)

Աստվածաշնչում խոսվո՞ւմ է Հիսուսի արտաքինի մասին։

«Ինչպիսի՞ արտաքին ուներ Հիսուսը» (վեբ հոդված)

Ի՞նչ կարող ենք սովորել կանանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքից։

«Աստված հարգում ու պատվում է կանանց» («Դիտարան», 2012 թ. սեպտեմբերի 1)