Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 25

Ի՞նչ է Աստված նպատակադրել մեզ համար

Ի՞նչ է Աստված նպատակադրել մեզ համար

Աստվածաշունչը հաստատում է այն փաստը, որ «կյանքը կարճատև է ու տագնապներով լի» (Հոբ 14։1)։ Արդյո՞ք Աստված հենց այսպիսի կյանքով է ուզում, որ ապրենք։ Եթե ոչ, ապա ո՞րն է նրա նպատակը մեր առնչությամբ։ Այն երբևէ կիրագործվի՞։ Տեսնենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այդ մասին։

1. Ինչպիսի՞ կյանքով է Եհովան ուզում, որ ապրենք

Եհովան ցանկանում է, որ հնարավորինս լավ կյանք ունենանք։ Երբ նա ստեղծեց առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, նրանց բնակեցրեց գեղեցիկ դրախտում՝ Եդեմի պարտեզում։ Այնուհետև «Աստված օրհնեց նրանց և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան»» (Ծննդոց 1։28)։ Եհովան ուզում էր, որ նրանք երեխաներ ունենային, երկիրը դրախտի վերածեին և հոգային կենդանիների մասին։ Նրա նպատակն էր, որ բոլոր մարդիկ կատարյալ առողջություն ունենային և հավիտյան ապրեին։

Թեև մեր կյանքն այդպիսին չէ a, սակայն Աստծու նպատակը չի փոխվել (Եսայիա 46։10, 11)։ Նա դեռ ցանկանում է, որ հնազանդ մարդիկ հավիտյան ապրեն կատարյալ պայմաններում (կարդա Հայտնություն 21։3, 4

2. Ինչպե՞ս կարող ենք իմաստալից կյանք ունենալ այսօր

Եհովան մեզ ստեղծել է «հոգևոր կարիքներով», այսինքն՝ նրան ճանաչելու և երկրպագելու ցանկությամբ (կարդա Մատթեոս 5։3–6)։ Նա ուզում է, որ մտերիմ լինենք իր հետ, «քայլենք նրա բոլոր ճանապարհներով, սիրենք» և ծառայենք իրեն «[մեր] ամբողջ սրտով» (2 Օրենք 10։12; Սաղմոս 25։14)։ Այդպես վարվելով՝ մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել՝ չնայած խնդիրներին։ Եհովային երկրպագելը մեր կյանքը իմաստալից է դարձնում։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե երկիրը ստեղծելիս Եհովան ինչ մեծ սեր է դրսևորել մեր հանդեպ, և թե իր Խոսքից ինչ ենք սովորում կյանքի իմաստի վերաբերյալ։

3. Եհովան հրաշալի նպատակ ունի մարդկանց առնչությամբ

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչո՞ւ է Աստված ստեղծել մեր գեղեցիկ մոլորակը։

Կարդացեք Ժողովող 3։11, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Այս համարից ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։

4. Եհովայի նպատակը չի փոխվել

Կարդացեք Սաղմոս 37։11, 29 և Եսայիա 55։11 համարները, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի նպատակը մեր առնչությամբ չի փոխվել։

5. Եհովային պաշտելը մեր կյանքն իմաստալից է դարձնում

Կյանքի նպատակն իմանալը մեզ կարող է երջանիկ դարձնել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս փոխվեց Թերումիի կյանքը, երբ նա գտավ դրա իմաստը։

Կարդացեք Ժողովող 12։13 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Եհովայի հանդեպ՝ հաշվի առնելով, թե նա որքան բան է արել մեզ համար։

ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ո՞րն է կյանքի իմաստը»։

  • Ի՞նչ կպատասխանեիր։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան ուզում է, որ երկրի վրա հավիտյան վայելենք կյանքը կատարյալ պայմաններում։ Երբ երկրպագում ենք նրան մեր ողջ սրտով, մեր կյանքն իմաստով է լցվում։

Վերհիշենք

  • Ի՞նչ էր Աստված նպատակադրել Ադամի ու Եվայի համար։

  • Որտեղի՞ց գիտենք, որ մարդկանց առնչությամբ Աստծու նպատակը չի փոխվել։

  • Ինչպե՞ս կարող ես գտնել կյանքի իմաստը։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Քննիր, թե ինչ փաստեր կան, որ Եդեմի պարտեզն իսկապես գոյություն է ունեցել։

«Եդեմի պարտեզը հեքիա՞թ էր, թե՞ իրականություն» («Դիտարան», 2011 թ. հունվարի 1)

Իմացիր, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Երկիրը կմնա հավիտյան։

«Երկիրը կկործանվի՞» (վեբ հոդված)

Տես, թե Աստվածաշունչն ինչ է ասում կյանքի իմաստը գտնելու վերաբերյալ։

«Ո՞րն է կյանքի իմաստը» (վեբ հոդված)

Տես, թե ինչ էր պակասում մի մարդու կյանքում, որը մտածում էր, թե ամեն ինչ ունի։

«Հիմա կյանքս իմաստ ունի» (3։55)

a Հաջորդ դասում կիմանանք, թե ինչու։