Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 32

Աստծու Թագավորությունը այժմ իշխում է

Աստծու Թագավորությունը այժմ իշխում է

1914 թ.-ից Աստծու Թագավորությունը սկսել է իշխել երկնքում։ Այդ ժամանակվանից սկսեցին նաև մարդկային կառավարությունների վերջին օրերը։ Որտեղի՞ց գիտենք։ Քննենք աստվածաշնչյան մարգարեությունները և տեսնենք, թե 1914 թ.-ից սկսած՝ ինչպես են փոխվել մարդկանց վարքագիծը և աշխարհի վիճակը։

1. Ի՞նչ են մատնանշում աստվածաշնչյան մարգարեությունները

Աստվածաշնչյան «Դանիել» գրքից իմանում ենք, որ Աստծու Թագավորությունը սկսելու էր իշխել «յոթ ժամանակ» կոչվող ժամանակաշրջանի վերջում (Դանիել 4։16, 17)։ Դարեր անց Հիսուսը, խոսելով նույն ժամանակահատվածի մասին, այն կոչեց «ազգերին սահմանված ժամանակներ» և ասաց, որ այն դեռ չի ավարտվել (Ղուկաս 21։24)։ Ինչպես կտեսնենք, «յոթ ժամանակը» ավարտվեց 1914 թ.-ին։

2. Աշխարհում տիրող իրավիճակը և մարդիկ ինչպե՞ս են փոխվել 1914 թ.-ից ի վեր

Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսը կանխագուշակեց, թե ինչ իրավիճակ էր տիրելու աշխարհում այն բանից հետո, երբ նա սկսեր իշխել որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Հիսուսն ասաց, որ լինելու էին պատերազմներ, սովեր և երկրաշարժեր (կարդա Մատթեոս 24։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ «վերջին օրերում» մարդկանց վատ հատկությունների պատճառով «չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթեոս 3։1–5)։ 1914 թ.-ից սկսած՝ այս դեպքերն ու հատկություններն ավելի հստակ են երևում աշխարհում։

3. Ինչո՞ւ է աշխարհի վիճակը Աստծու Թագավորության հաստատումից հետո այսքան վատացել

Աստծու Թագավորության Թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց Հիսուսը պատերազմ սկսեց Սատանայի և նրա դևերի դեմ ու հաղթանակ տարավ։ Աստվածաշնչում ասվում է, որ Սատանան «ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտնություն 12։9, 10, 12)։ Նա շատ զայրացած է, որովհետև գիտի, որ շուտով ոչնչանալու է։ Դրա համար էլ նա ցավ ու տառապանք է պատճառում բոլորին։ Զարմանալի չէ, թե ինչու է աշխարհի վիճակը այսպիսին։ Սակայն Աստծու Թագավորությունը կլուծի այս բոլոր խնդիրները։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե որտեղից գիտենք, որ Թագավորությունը իշխում է 1914 թ.-ից, և թե ինչ է դա նշանակում մեզ համար։

4. Աստվածաշնչյան մարգարեությունները մատնանշում են 1914 թ.

Աստված Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին մարգարեական երազ տվեց։ Երազը և դրա բացատրությունը վերաբերում են և՛ Նաբուգոդոնոսորի իշխանությանը, և՛ Աստծու Թագավորությանը։ Կարդացեք Դանիել 4։17։ a

Կարդացեք Դանիել 4։20–26 համարները, այնուհետև աղյուսակի օգնությամբ քննարկեք հետևյալ հարցերը։

Ինչ կապ ունի ծառի մասին երազը Աստծու Թագավորության հետ

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ (Դանիել 4։20–36)

Իշխանություն

Ա) Հսկայական ծառ

Իշխանությունը ընդհատվում է

Բ) «Կտրե՛ք ծառը», և թող «յոթ ժամանակ անցնի»

Իշխանությունը վերականգնվում է

Գ) «Թագավորությունդ անպայման կվերադարձվի քեզ»

Այս մարգարեության առաջին կատարման մեջ

  • Դ) Ո՞ւմ էր ներկայացնում ծառը (տես 22-րդ համարը

  • Ե) Ինչպե՞ս նրա իշխանությունը ընդհատվեց։ Կարդացեք Դանիել 4։29–33։

  • Զ) Ի՞նչ պատահեց Նաբուգոդոնոսորին «յոթ ժամանակի» ավարտից հետո։ Կարդացեք Դանիել 4։34–36։

ԱՌԱՋԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ

Իշխանություն

Դ) Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը

Իշխանությունը ընդհատվում է

Ե) Մ. թ. ա. 606 թ.-ից հետո Նաբուգոդոնոսորը խելագարվում է և յոթ տարի չի կարողանում կառավարել

Իշխանությունը վերականգնվում է

Զ) Նաբուգոդոնոսորի առողջ դատողությունը վերականգնվում է, և նա շարունակում է կառավարել

Այս մարգարեության երկրորդ կատարման մեջ

  • Է) Ո՞ւմ էր ներկայացնում ծառը։ Կարդացեք 1 Տարեգրություն 29։23։

  • Ը) Ինչպե՞ս ընդհատվեց այդ իշխանությունը։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսի ժամանակներում այն դեռևս ընդհատված էր։ Կարդացեք Ղուկաս 21։24։

  • Թ) Ե՞րբ և որտե՞ղ այդ իշխանությունը վերականգնվեց։

ԵՐԿՐՈՐԴ ԿԱՏԱՐՈՒՄ

Իշխանություն

Է) Իսրայելի թագավորներ, որոնք ներկայացնում են Աստծու իշխանությունը

Իշխանությունը ընդհատվում է

Ը) Երուսաղեմը կործանվում է, և Իսրայելի թագավորների իշխանությունը 2 520 տարով ընդհատվում է

Իշխանությունը վերականգնվում է

Թ) Հիսուսը սկսում է երկնքում իշխել որպես Աստծու Թագավորության թագավոր

Որքա՞ն տևեց «յոթ ժամանակը»

Աստվածաշունչը բացատրում է ինքն իրեն, այսինքն՝ գրքի որոշ հատվածներ կարող ենք հասկանալ մյուսների օգնությամբ։ Օրինակ՝ «Հայտնություն» գրքում ասվում է, որ երեքուկես ժամանակը հավասար է 1 260 օրվա (Հայտնություն 12։6, 14)։ «Յոթ ժամանակը» կլինի այդ թվի կրկնակին՝ 2 520 օր։ Աստվածաշնչում երբեմն «օր» բառը մատնանշում է տարի (Եզեկիել 4։6)։ Սա վերաբերում է նաև «Դանիել» գրքում արձանագրված մարգարեությանը, որտեղ «յոթ ժամանակը» հավասար է 2 520 տարվա։

5. 1914 թ.-ից ի վեր աշխարհը փոխվել է

Հիսուսը կանխագուշակեց, թե իր՝ թագավոր դառնալուց հետո աշխարհում ինչ պայմաններ են տիրելու։ Կարդացեք Ղուկաս 21։9–11 և պատասխանեք հետևյալ հարցին։

  • Թվարկվածներից որի՞ մասին ես լսել կամ որի՞ն ես ականատես եղել։

Պողոս առաքյալը նկարագրեց, թե ինչպիսին էին լինելու մարդիկ վերջին օրերում։ Կարդացեք 2 Տիմոթեոս 3։1–5 համարները և քննարկեք այս հարցը։

  • Այս հատկություններից որո՞նք ես տեսնում մարդկանց մեջ։

6. Աստծու Թագավորությունը իշխում է, և դա մղում է մեզ գործերի

Կարդացեք Մատթեոս 24։3, 14 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ո՞ր կարևոր գործն է ցույց տալիս, որ Աստծու Թագավորությունը իշխում է։

  • Ինչպե՞ս կարող ես մասնակցություն ունենալ դրանում։

Աստծու Թագավորությունը հիմա իշխում է, և մոտ է այն ժամանակը, երբ այն կիշխի ամբողջ երկրագնդի վրա։ Կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը՝ տեսնելով, որ «օրը մոտենում է»։

Եթե իմանայիր մի բան, որը կարող է օգնել և փրկել ուրիշներին, ի՞նչ կանեիր

ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ են Եհովայի վկաները այդքան շատ խոսում 1914 թ. մասին»։

  • Ի՞նչ կպատասխանես։

ԱՄՓՈՓՈՒՄ

Աստվածաշնչյան մարգարեությունները, ժամանակագրությունը և աշխարհում տիրող վիճակը ցույց են տալիս, որ Աստծու Թագավորությունը արդեն իշխում է։ Երբ քարոզում ենք Թագավորության մասին և հաճախում ենք ժողովի հանդիպումներին, ցույց ենք տալիս, որ հավատում ենք դրան։

Վերհիշենք

  • Աստվածաշնչի «Դանիել» գրքում մարգարեացված «յոթ ժամանակի» ավարտից հետո ի՞նչ տեղի ունեցավ։

  • Ինչո՞ւ ես համոզված, որ Աստծու Թագավորությունը սկսել է իշխել 1914 թ.-ին։

  • Ինչպե՞ս կարող ես ցույց տալ հավատդ այն բանի հանդեպ, որ Թագավորությունն այժմ իշխում է։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Քննիր, թե ինչ են ասում պատմաբանները և այլ մարդիկ 1914 թ.-ից հետո աշխարհում տիրող վիճակի մասին։

«Երբ բարոյական արժեքները կտրուկ անկում ապրեցին» (հոդված «Արթնացե՛ք»-ից)

Կարդա և տես, թե Մատթեոս 24։14 ինչպես ազդեց մի մարդու կյանքի վրա։

«Բեյսբոլն իմ կյանքն էր» («Դիտարան» № 3, 2017)

 Որտեղի՞ց գիտենք, որ «Դանիել» գրքի 4-րդ գլխի մարգարեությունը վերաբերում է Աստծու Թագավորությանը։

«Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 1)» («Դիտարան», 2014 թ. հոկտեմբերի 1)

Ի՞նչն է ցույց տալիս, որ «Դանիել» գրքում արձանագրված «յոթ ժամանակը» ավարտվեց 1914 թ.-ին։

«Ե՞րբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել (մաս 2)» («Դիտարան», 2014 թ. նոյեմբերի 1)

a Տես այս դասի «Բացահայտիր ավելին» բաժնի  վերջին երկու հոդվածները։