Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 33

Ինչ է իրագործելու Աստծու Թագավորությունը

Ինչ է իրագործելու Աստծու Թագավորությունը

Աստծու Թագավորությունն արդեն իշխում է։ Շուտով այն մեծ փոփոխություններ է անելու երկրի վրա։ Տեսնենք, թե ինչ դրական փոփոխություններ են սպասվում Աստծու Թագավորության կառավարման ներքո։

1. Աստծու Թագավորությունն ինչպե՞ս է վերականգնելու խաղաղությունն ու արդարությունը երկրի վրա

Հիսուսը՝ Աստծու Թագավորության Թագավորը, Արմագեդոնի ժամանակ կործանելու է չար մարդկանց ու բոլոր կառավարությունները (Հայտնություն 16։14, 16)։ Այդ ժամանակ կկատարվի հետևյալ աստվածաշնչյան խոստումը. «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի» (Սաղմոս 37։10)։ Թագավորության միջոցով Հիսուսը խաղաղություն ու արդարություն կհաստատի ողջ երկրի վրա (կարդա Եսայիա 11։4

2. Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ երկրի առնչությամբ Աստծու կամքը իրագործվի

Աստծու Թագավորության ներքո «արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։ Պատկերացրու մի աշխարհ, որտեղ բոլորն արդարությամբ են վարվում, սիրում են Եհովային ու միմյանց, ոչ ոք չի հիվանդանում, և բոլորն ապրում են հավիտյան։

3. Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը չար մարդկանց կործանումից հետո

Չար մարդկանց կործանումից հետո Հիսուսը թագավորելու է 1 000 տարի։ Այդ ընթացքում նա իր 144 000 թագավորակիցների հետ մարդկանց օգնելու է ազատվել մեղքից և հասնել կատարելության։ Հազարամյակի վերջում երկիրը գեղեցիկ դրախտի է վերածվելու, որի վրա ապրելու են Եհովայի օրենքներին հնազանդվող երջանիկ մարդիկ։ Այդ ժամանակ Հիսուսն իշխանությունը կհանձնի իր Հորը՝ Եհովային, և առավել, քան երբևէ, Եհովայի անունը կսրբացվի (Մատթեոս 6։9, 10)։ Կփաստվի, որ Եհովան լավ Ղեկավար է, որը հոգ է տանում իր հպատակների մասին։ Նա կվերացնի Սատանային, դևերին և նրանց, ովքեր կըմբոստանան իր իշխանության դեմ (Հայտնություն 20։7–10)։ Աստծու Թագավորության հաստատած կատարյալ պայմանները հավիտյան կմնան։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Քննիր, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստված իր Թագավորության միջոցով կիրագործի ապագայի վերաբերյալ տված իր բոլոր խոստումները։

4. Աստծու Թագավորությունը կվերացնի մարդկային կառավարությունները

«Մարդը մարդու վրա իշխում է նրա վնասի համար» (Ժողովող 8։9)։ Իր Թագավորության միջոցով Աստված վերջ կդնի այս անարդարությանը։

Կարդացեք Դանիել 2։44 և 2 Թեսաղոնիկեցիներ 1։6–8 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Եհովան և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս են վարվելու մարդկային կառավարությունների և նրանց աջակիցների հետ։

  • Եհովայի և Հիսուսի մասին ստացած գիտելիքներդ ինչպե՞ս են հավաստիացնում, որ նրանք արդարացի և անկողմնակալ կերպով կգործեն։

5. Հիսուսը լավագույն Թագավորն է

Որպես Աստծու Թագավորության Թագավոր՝ Հիսուսը շատ բան է անելու երկրի վրա ապրողների համար։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե Հիսուսն ինչպես է արդեն իսկ ցույց տվել, որ մարդկանց օգնելու և՛ ցանկություն, և՛ աստվածատուր զորություն ունի։

Երկրի վրա Հիսուսն իր գործերով ցույց տվեց, թե ապագայում ինչ է իրագործելու Թագավորությունը։ Հատկապես ո՞ր օրհնությունների իրականացմանն ես սպասում։ Կարդացեք համարները, որոնք գրված են այդ օրհնությունների կողքին։

ԵՐԿՐԻ ՎՐԱ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՍՈՒՍԸ

ԵՐԿՆՔԻՑ ՀԻՍՈՒՍԸ

6. Աստծու Թագավորությունը սքանչելի ապագա կբերի

Աստծու Թագավորությունը լիովին կիրագործի մարդկանց առնչությամբ Աստծու սկզբնական նպատակը, և նրանք հավիտյան կապրեն երկրի վրա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե Եհովան ինչպես է իր Որդու՝ Հիսուսի միջոցով իրագործում իր նպատակը։

Կարդացեք Սաղմոս 145։16 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան «գոհացնելու է ամեն կենդանի արարածի փափագը»։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Եթե միասնական լինենք, կկարողանանք լուծել աշխարհի խնդիրները»։

  • Աստծու Թագավորությունն ի՞նչ խնդիրներ է լուծելու, որոնք մարդկային կառավարությունները չեն կարողացել վերացնել։

ԱՄՓՈՓՈՒՄ

Թագավորությունը կիրագործի Աստծու նպատակը։ Այն ամբողջ երկրագունդը դրախտի կվերածի, որի վրա կապրեն լավ մարդիկ, որոնք կերկրպագեն Եհովային հավիտյան։

Վերհիշենք

  • Աստծու Թագավորությունն ինչպե՞ս է սրբացնելու Եհովայի անունը։

  • Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Թագավորությունը կիրագործի Աստվածաշնչում գրված Աստծու խոստումները։

  • Այդ խոստումներից որի՞ն ես անհամբեր սպասում։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Քննիր, թե ինչ դեպքեր են տեղի ունենալու Հիսուսի հազարամյա իշխանության ընթացքում և վերջում։

«Ի՞նչ է լինելու Դատաստանի օրը» («Դիտարան», 2012 թ. սեպտեմբերի 1)

Տես, թե ընտանիքներն ինչպես կարող են միասին խորհրդածել Թագավորության ապագա օրհնությունների շուրջ։

«Տես քեզ դրախտում» (1։50)

«Բազմաթիվ հարցեր անպատասխան էին մնում» հոդվածից կիմանաս, թե մի քաղաքական ընդդիմադիր ինչպես գտավ իր հարցերի պատասխանները։

«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012 թ. հունվարի 1)