Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 39

Արյան վերաբերյալ Աստծու տեսակետը

Արյան վերաբերյալ Աստծու տեսակետը

Արյունը կենսական նշանակություն ունի։ Առանց արյան չենք կարող ապրել։ Լինելով մեր Ստեղծիչը՝ Աստված իրավունք ունի ասել, թե ինչպես կարելի է օգտագործել այն։ Իսկ ի՞նչ է նա ասել արյան մասին։ Կարելի՞ է ընդունել այն սննդի կամ փոխներարկման միջոցով։ Ինչպե՞ս կարող ենք ճիշտ որոշում կայացնել այս հարցի կապակցությամբ։

1. Ո՞րն է արյան վերաբերյալ Եհովայի տեսակետը

Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան հետևյալն է ասել. «Ամեն տեսակ մարմնի հոգին իր արյունն է» (Ղևտական 17։14)։ Եհովայի համար արյունը կյանքի խորհրդանիշն է։ Քանի որ կյանքը սուրբ նվեր է Եհովայից, հետևաբար արյունը նույնպես սուրբ է։

2. Արյան գործածության ո՞ր տեսակն է արգելել Եհովան

Քրիստոսից առաջ ապրած իր ծառաներին Եհովան պատվիրեց չուտել արյուն (կարդա Ծննդոց 9։4 և Ղևտական 17։10)։ Նա վերահաստատեց այդ օրենքը, երբ առաջին դարի կառավարիչ մարմինը քրիստոնյաներին պատվիրեց «հեռու մնալ.... արյունից» (կարդա Գործեր 15։28, 29

Ի՞նչ է նշանակում հեռու մնալ արյունից։ Եթե բժիշկդ քեզ ասեր, որ պետք է հեռու մնաս ալկոհոլից, դու բնականաբար չէիր օգտագործի ալկոհոլային խմիչքներ։ Իսկ կներարկեի՞ր այն կամ կուտեի՞ր ալկոհոլ պարունակող սնունդ։ Իհարկե ոչ։ Նմանապես, արյունից հեռու մնալու պատվերի համաձայն, մենք չպետք է խմենք այն և չպետք է ուտենք այնպիսի միս, որից արյունը, ինչպես հարկն է, չի թափվել։ Ոչ էլ պետք է ուտենք այնպիսի կերակուր, որի մեջ արյուն է ավելացվել։

Իսկ ի՞նչ կարելի է ասել արյունը բժշկական նպատակով օգտագործելու մասին։ Որոշ բուժմեթոդներ բացահայտորեն ոտնահարում են Աստծու օրենքը։ Դրանցից են, օրինակ, ամբողջական արյան և դրա չորս հիմնական բաղադրիչների՝ կարմիր գնդիկների, սպիտակ գնդիկների, թրոմբոցիտների կամ պլազմայի փոխներարկումը։ Կան նաև պրոցեդուրաներ, որոնց ժամանակ ուղղակիորեն չի խախտվում Աստծու օրենքը, օրինակ՝ դրանց ընթացքում գուցե օգտագործվեն արյան ավելի մանր բաղադրամասեր կամ մարդու սեփական արյունը։ Նման դեպքերում յուրաքանչյուր մարդ պետք է անձնական որոշում կայացնի (Գաղատացիներ 6։5 a

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչպես կարող ես ճիշտ բուժմեթոդ ընտրել։

3. Ընտրիր այնպիսի բուժմեթոդներ, որոնք հաճելի կլինեն Եհովային

Ինչպե՞ս կարող ենք Աստծու տեսակետին չհակասող բուժմեթոդներ ընտրել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք ստորև նշված քայլերը անելու կարևորությունը։

  • Աղոթքով իմաստություն խնդրիր (Հակոբոս 1։5

  • Փնտրտուքներ արա, որպեսզի համապատասխան սկզբունքներ գտնես և հասկանաս, թե ինչպես կիրառել դրանք (Առակներ 13։16

  • Ճշտիր, թե ձեր տարածքում ինչ բուժմեթոդներ են հասանելի։

  • Պարզիր, թե դրանցից որոնք են միանշանակ անընդունելի քեզ համար։

  • Հավաստիացիր, որ կայացրածդ որոշումների պատճառով հետագայում խիղճդ չի տանջի (Գործեր 24։16 b

  • Հիշիր, որ ոչ ոք, անգամ քո կողակիցը, երեցը և քեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրողը իրավունք չունեն ասել, թե խղճին թողնված հարցերում ինչ որոշում պետք է կայացնես (Հռոմեացիներ 14։12

  • Գրի առ քո որոշումը։

4. Եհովայի վկաները ձգտում են ստանալ լավագույն բուժօգնությունը

Հնարավոր է ստանալ որակյալ բուժում և միևնույն ժամանակ չխախտել արյան վերաբերյալ Աստծու օրենքը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Կարդացեք Տիտոս 3։2, որից հետո քննարկեք հետևյալ հարցը։

  • Բժիշկների հետ խոսելիս ինչո՞ւ պետք է հարգալից և մեղմ լինենք։

Անընդունելի

Անձնական որոշում

Ա. Պլազմա

Պլազմայից ստացված մանր բաղադրամասեր

Բ. Սպիտակ գնդիկներ

Սպիտակ գնդիկներից ստացված մանր բաղադրամասեր

Գ. Թրոմբոցիտներ

Թրոմբոցիտներից ստացված մանր բաղադրամասեր

Դ. Կարմիր գնդիկներ

Կարմիր գնդիկներից ստացված մանր բաղադրամասեր

 5. Երբ հարցը վերաբերում է արյան մանր բաղադրամասերին

Արյունը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից՝ կարմիր գնդիկներից, սպիտակ գնդիկներից, թրոմբոցիտներից և պլազմայից։ Այս բաղադրիչներն էլ իրենց հերթին կազմված են ավելի փոքր տարրերից, որոնք կոչվում են արյան մանր բաղադրամասեր։ c Արյան որոշ մանր բաղադրամասեր օգտագործվում են այնպիսի դեղամիջոցների մեջ, որոնք օգնում են պայքարել հիվանդությունների դեմ կամ կանգնեցնել արյունահոսությունը։

Երբ խոսքը արյան մանր բաղադրամասերին է վերաբերում, յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անձամբ որոշում կայացնի՝ հիմնվելով Աստվածաշնչով մարզված իր խղճի վրա։ Ոմանք գուցե որոշեն հրաժարվել այն բոլոր բուժմեթոդներից կամ պրոցեդուրաներից, որոնց ժամանակ օգտագործվում են արյան մանր բաղադրամասեր, իսկ ոմանց խիղճը գուցե թույլ տա ընդունել դրանք։

Որոշումներ կայացնելիս քննիր հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս եմ բացատրելու բժշկին, թե ինչու եմ հրաժարվում արյան որոշ մանր բաղադրամասերից կամ ընդունում դրանց գործածությունը։

ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ սխալ բան կա արյուն փոխներարկելու մեջ»։

  • Ի՞նչ ես կարծում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան չի ուզում, որ արյունը սխալ ձևով գործածենք։

Վերհիշենք

  • Եհովան ինչո՞ւ է արյունը սուրբ համարում։

  • Ինչո՞ւ կարող ենք ասել, որ արյունից հեռու մնալու պատվերը վերաբերում է նաև արյան փոխներարկմանը։

  • Ինչպե՞ս կարող ես ճիշտ որոշումներ կայացնել արյուն պարունակող բուժմեթոդների կամ պրոցեդուրաների վերաբերյալ։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Եթե բժշկական պրոցեդուրաների ընթացքում քո արյունը օգտագործելու կարիք առաջանա, որոշում կայացնելուց առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնես։

«Ընթերցողների հարցերը» («Դիտարան», 2000 թ. հոկտեմբերի 15)

Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնես արյան մանր բաղադրամասերն ընդունելուց առաջ։

«Ընթերցողների հարցերը» («Դիտարան», 2004 թ. հունիսի 15)

Մի բժիշկ ինչպե՞ս հանգեց այն եզրակացության, որ արյան վերաբերյալ Եհովայի տեսակետը խելամիտ է։

«Ես ընդունեցի արյան վերաբերյալ Աստծու տեսակետը» (հոդված «Արթնացե՛ք»-ից)

Իմացիր, թե հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում ծառայող երեցները ինչպես են օգնում մեր եղբայրներին և քույրերին։

«Եհովան օգնում է հիվանդներին» (10։23)

a Տես 35-րդ դասը՝ «Ինչպես կայացնել ճիշտ որոշումներ»։

b Տես  5-րդ կետը՝ «Երբ հարցը վերաբերում է արյան մանր բաղադրամասերին» և «Հավելյալ տեղեկություն 3»՝ «Արյուն պարունակող բժշկական պրոցեդուրաներ»։

c Որոշ բժիշկներ արյան չորս հիմնական բաղադրիչներն էլ են համարում մանր բաղադրամասեր՝ ֆրակցիաներ։ Ուստի գուցե հարկ լինի ավելի հստակ բացատրել, որ որոշել ես չընդունել ամբողջական արյան և դրա հիմնական բաղադրիչների՝ կարմիր գնդիկների, սպիտակ գնդիկների, թրոմբոցիտների և պլազմայի փոխներարկում։