Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 48

Իմաստությամբ ընկերներ ընտրիր

Իմաստությամբ ընկերներ ընտրիր

Ուրախ օրերին մտերիմ ընկերները նպաստում են մեր երջանկությանը, իսկ դժվար պահերին մեզ թև են տալիս։ Սակայն Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ ոչ բոլորը կարող են լավ ընկեր լինել։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես լավ ընկերներ ընտրել։ Քննիր հետևյալ հարցերը։

1. Ընկերներդ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ քեզ վրա

Մենք հակում ունենք նմանվելու այն մարդկանց, ում հետ ժամանակ ենք անցկացնում՝ անկախ այն բանից՝ շփվում ենք սոցիալական կայքերում, թե առերես։ Այդ շփումը կարող է կա՛մ օգուտ տալ, կա՛մ վնաս։ Աստվածաշնչում ասվում է. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների [Եհովային չսիրողների] հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20)։ Եհովային սիրող և նրան երկրպագող ընկերներդ քեզ կարող են օգնել մտերիմ մնալ նրա հետ և ճիշտ որոշումներ կայացնել։ Իսկ այն ընկերներդ, որոնք չեն սիրում Եհովային, գուցե քեզ հեռացնեն նրանից։ Այդ պատճառով էլ Աստվածաշնչում խրախուսվում է իմաստությամբ ընկերներ ընտրել։ Երբ ընկերություն ենք անում Աստծուն սիրող մարդկանց հետ, դա օգտակար է և՛ մեզ, և՛ մեր ընկերների համար։ Այդպես մենք կարողանում ենք «շարունակել մխիթարել և կերտել միմյանց» (1 Թեսաղոնիկեցիներ 5։11

2. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում ընկերների մեր ընտրությանը

Եհովան ընտրողական է ընկերների հարցում. «Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32)։ Ի՞նչ կզգա Եհովան, եթե ընկերություն անենք իրեն չսիրող մարդկանց հետ։ Նա շատ կտխրի (կարդա Հակոբոս 4։4)։ Իսկ եթե հեռու մնանք վատ ընկերակցությունից ու մտերմանանք Եհովայի և նրան սիրող մարդկանց հետ, կուրախացնենք իրեն (Սաղմոս 15։1–4

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Քննիր, թե ճիշտ ընկերներ ընտրելն ինչու է այդքան կարևոր, և տես, թե ինչպես կարող ես մտերմանալ այնպիսի մարդկանց հետ, որոնք լավ ընկերներ կլինեն քեզ համար։

3. Հեռու մնա վատ ընկերակցությունից

Աստծուն և նրա չափանիշները չսիրող մարդիկ չեն կարող լավ ընկեր լինել քեզ համար։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։

  • Հնարավո՞ր է, որ ակամայից վատ շրջապատում հայտնվենք։

Կարդացեք 1 Կորնթացիներ 15։33 և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ո՞ւմ հետ ընկերանալը կարող է վատ անդրադառնալ քեզ վրա։ Ինչո՞ւ։

Կարդացեք Սաղմոս 119։63, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ հատկություններ պետք է ունենա լավ ընկերը։

Մեկ փտած խնձորը կարող է փչացնել մյուսները։ Ինչպե՞ս կարող է մեկ վատ ընկերն ազդել քեզ վրա

4. Պարտադիր չէ՝ ընկերներդ քեզ նման լինեն

Աստվածաշնչում կարդում ենք Դավթի ու Հովնաթանի ընկերության մասին։ Երկուսն էլ ապրում էին Իսրայելում։ Չնայած Դավթի ու Հովնաթանի տարիքն ու հանգամանքները շատ տարբեր էին, սակայն նրանց ընկերությունը ընդօրինակման է արժանի։ Կարդացեք 1 Սամուել 18։1 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչո՞ւ պարտադիր չէ, որ մեր ընկերները մեր հասակակիցը լինեն ու մեր սոցիալական կարգավիճակն ունենան։

Կարդացեք Հռոմեացիներ 1։11, 12, այնուհետև քննարկեք այս հարցը։

  • Եհովային սիրող ընկերներն ինչպե՞ս կարող են քաջալերել միմյանց։

Տես, թե այս տեսանյութի հերոսն ինչպես է ընկերներ գտնում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցերը։

  • Ակիլի ծնողներն ինչո՞ւ էին մտահոգված, թե ում հետ է ընկերություն անում իրենց որդին։

  • Ակիլի համար սկզբում ինչո՞ւ էր հաճելի այդ շփումը։

  • Նա ինչպե՞ս հաղթահարեց միայնության զգացումը։

5. Ինչպես կարող ես լավ ընկերներ ձեռք բերել

Տես, թե ինչպես կարող ես իսկական ընկերներ գտնել և ինքդ լավ ընկեր լինել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

Կարդացեք Առակներ 18։24 և 27։17, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Իսկական ընկերներն ինչպե՞ս են օգնում միմյանց։

  • Ունե՞ս այդպիսի ընկերներ։ Եթե ոչ, ի՞նչ կարող ես անել։

Կարդացեք Փիլիպպեցիներ 2։4 և քննարկեք այս հարցը։

  • Լավ ընկերներ ունենալու համար նախ ինքդ պետք է լավ ընկեր լինես։ Իսկ ինչպե՞ս։

Լավ ընկերներ ունենալու համար նախ ինքդ պետք է լավ ընկեր լինես

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Կարևոր չէ, թե ընկերներդ ինչին են հավատում, կարևորը՝ լավ մարդ լինեն»։

  • Իսկ դու ի՞նչ ես կարծում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Երբ իմաստությամբ ենք ընկերներ ընտրում, և՛ մենք ենք օգուտներ քաղում, և՛ Եհովային ենք ուրախացնում։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ Եհովայի համար միևնույն չէ, թե ինչ ընկերներ ենք ընտրում։

  • Ինչպիսի՞ մարդկանց հետ չպետք է ընկերություն անենք։

  • Ինչպե՞ս կարող ես լավ ընկերներ գտնել և նրանց հետ ամուր ընկերություն հաստատել։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Տես, թե իսկական ընկերներն ինչպես կարող են օգնել մեզ նեղության պահին։

«Մինչ վերջը մոտենում է, իսկական ընկերներ ձեռք բեր» («Դիտարան», 2019 թ. նոյեմբեր)

Քննիր, թե ինչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել լավ ընկերներ ունենալու համար։

«Ինչպե՞ս լավ ընկերներ ընտրեմ» («Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ», հատոր 1, գլուխ 8)

Ի՞նչ է հարկավոր հաշվի առնել առցանց շփվելիս։

«Գրագետ մոտեցում դրսևորիր սոցիալական ցանցից օգտվելիս» (4։12)

«Այնքա՜ն էի ուզում, որ կողքիս հայր լիներ» պատմության մեջ նկատիր, թե ինչը մղեց մի մարդու՝ վերանայել իր արժեքները ընկերների ընտրության հարցում։

«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012 թ. ապրիլի 1)