Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 51

Ինչպիսի՞ խոսելաձևն է հաճելի Եհովային

Ինչպիսի՞ խոսելաձևն է հաճելի Եհովային

Երբ Եհովան ստեղծեց մեզ, նա հիանալի պարգև տվեց՝ խոսելու ունակություն։ Իսկ նրա համար կարևո՞ր է, թե ինչպես ենք օգտագործում այդ պարգևը։ Իհարկե կարևոր է (կարդա Հակոբոս 1։26)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մեր խոսելու ունակությունը Եհովային հաճելի ձևով օգտագործել։

1. Ինչպե՞ս պետք է օգտագործենք խոսելու պարգևը

Աստվածաշունչը հորդորում է, որ «շարունակենք մխիթարել և կերտել միմյանց» (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։ Մտածիր, թե ովքեր մխիթարության ու քաջալերանքի կարիք ունեն։ Ի՞նչ կարող ես անել նրանց թարմացնելու համար։ Հավաստիացրու, որ գնահատում ես նրանց։ Կարող ես կոնկրետ նշել, թե իրենց որ հատկությունն ես սիրում։ Աստվածաշնչյան շատ համարներ կան, որոնցով կարող ես քաջալերել այդ մարդկանց։ Հիշիր նաև, որ ասելուդ ձևը նույնքան կարևոր է, որքան ասելիքդ։ Ուստի միշտ փորձիր սիրալիր և մեղմ ձևով խոսել (Առակներ 15։1

2. Ինչպիսի՞ խոսելաձևից պետք է խուսափենք

Աստվածաշնչում ասվում է. «Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից» (կարդա Եփեսացիներ 4։29)։ Դա նշանակում է, որ մենք գռեհիկ բառեր չենք օգտագործում, ոչ էլ դառը կամ վիրավորական արտահայտություններ ենք ասում մարդկանց ցավ պատճառելու համար։ Մենք պետք է նաև խուսափենք բամբասանքից և զրպարտությունից (կարդա Առակներ 16։28

3. Ի՞նչ կարող ենք անել, որ մեր խոսքը կերտիչ լինի

Հաճախ մեր խոսակցությունները ցույց են տալիս, թե ինչ կա մեր սրտում ու մտքում (Ղուկաս 6։45)։ Հետևաբար պետք է սովորենք կենտրոնանալ դրական բաների վրա՝ այն ամենի, ինչն արդար է, մաքուր, ինչը որ սեր է առաջ բերում և գովասանքի է արժանի (Փիլիպպեցիներ 4։8)։ Այսպիսի բաների վրա կենտրոնանալու համար պետք է խելամիտ լինենք ժամանցի ու ընկերների ընտրության հարցում (Առակներ 13։20)։ Լավ կլինի նաև, որ խոսելուց առաջ մտածենք, թե մեր ասածն ինչպես կազդի դիմացինի վրա։ Աստվածաշնչում ասվում է. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է, բայց իմաստունների լեզուն բուժում է» (Առակներ 12։18

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Սովորիր, թե ինչպես կարող ես խոսել, որ հաճեցնես Եհովային և քաջալերես ուրիշներին։

4. Հսկիր խոսքդ

Բոլորս էլ երբեմն ասում ենք բաներ, որոնց համար հետո ափսոսում ենք (Հակոբոս 3։2Կարդացեք Գաղատացիներ 5։22, 23, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

  • Ո՞ր հատկություններն ունենալու համար կարող ես աղոթել Եհովային, և այդ հատկություններն ինչպե՞ս կարող են օգնել, որ հսկես խոսքդ։

Կարդացեք 1 Կորնթացիներ 15։33 և քննարկեք այս հարցը։

  • Ընկերների ու ժամանցի ընտրությունն ինչպե՞ս կարող է ազդել քո խոսելաձևի վրա։

Կարդացեք Ժողովող 3։1, 7 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ե՞րբ տեղին կլինի լռել կամ խոսելու համար սպասել ավելի հարմար ժամանակի։

5. Ուրիշների մասին դրական արտահայտվիր

Ի՞նչ կարող ենք անել, որ ուրիշներին չվիրավորենք և ցավ չպատճառենք։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցերը։

  • Եղբայրն ինչո՞ւ որոշեց ուշադիր լինել, թե ինչպես է արտահայտվում ուրիշների մասին։

  • Նա ի՞նչ արեց փոխվելու համար։

Կարդացեք Ժողովող 7։16, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ պետք է հիշենք, երբ ուրիշների մասին բացասաբար արտահայտվելու ցանկություն է առաջանում։

Կարդացեք Ժողովող 7։21, 22, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

  • Այս համարներն ինչպե՞ս կարող են օգնել քեզ սուր չարձագանքել, երբ ինչ-որ մեկը բացասաբար է արտահայտվում քո մասին։

6. Սիրալիր եղիր, երբ ընտանիքիդ անդամների հետ ես խոսում

Եհովան ուզում է, որ մեր ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելիս լինենք սիրալիր ու բարի։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

  • Ի՞նչը կօգնի, որ սիրալիր լինես ընտանիքիդ անդամների հետ։

Կարդացեք Եփեսացիներ 4։31, 32 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպիսի՞ խոսելաձևն է կերտիչ ընտանիքի համար։

Եհովան արտահայտեց իր զգացմունքները Հիսուսի հանդեպ։ Կարդացեք Մատթեոս 17։5, այնուհետև քննարկեք այս հարցը։

  • Ընտանիքիդ անդամների հետ շփվելիս ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովային։

Ուրիշներին գովելու առիթներ փնտրիր

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Ինձ համար միևնույն է՝ ուրիշներին դա դուր է գալիս, թե ոչ»։

  • Համամի՞տ ես այս կարծիքին։ Ինչո՞ւ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Խոսքը մեծ ուժ ունի։ Հետևաբար պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք ասում, երբ ենք ասում և ինչպես ենք ասում։

Վերհիշենք

  • Ինչպե՞ս կարող ես քո խոսքերով օգնել ուրիշներին։

  • Ինչպիսի՞ խոսելաձևից ես ցանկանում խուսափել։

  • Ի՞նչը կօգնի, որ մեր խոսքը միշտ բարի ու կերտիչ լինի։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ինչի՞ շնորհիվ կարող ենք մեր խոսքը ավելի քաջալերական դարձնել։

«Զարգացրու իմաստունների լեզու» (8։04)

Քննիր, թե ինչը կարող է օգնել խուսափել անվայել խոսքերից։

«Հայհոյելը շա՞տ վատ բան է» (վեբ հոդված)

Իմացիր, թե ինչպես կարող ես խուսափել բամբասանքի մեջ ներքաշվելուց։

«Ինչպե՞ս խուսափեմ բամբասելուց» (2։36)

Տես, թե Եհովան ինչպես օգնեց մի մարդու ձերբազատվել հայհոյելու սովորությունից։

«Սկսեցի լրջորեն մտածել, թե որն է կյանքիս իմաստը» («Դիտարան», 2013 թ. օգոստոսի 1)