Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 60

Շարունակիր առաջադիմել

Շարունակիր առաջադիմել

Աստվածաշնչյան այս դասընթացից դու շատ բան ես սովորել Եհովայի մասին։ Եհովային ճանաչելով՝ դու նրան սկսել ես այնքան շատ սիրել, որ հավանաբար արդեն նվիրվել ես և մկրտվել։ Իսկ եթե ոչ, գուցե մտածում ես մոտ ապագայում այդ քայլը անել։ Սակայն մկրտությամբ քո հոգևոր ընթացքը կանգ չի առնում։ Դու շարունակելու ես մտերմանալ Եհովայի հետ հավիտյան։ Ինչպե՞ս։

1. Ինչո՞ւ պետք է շարունակես ամրացնել Եհովայի հետ քո մտերմությունը

Մենք միշտ պետք է ջանք թափենք, որ ամրացնենք Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։ Իսկ ինչո՞ւ։ «Որպեսզի երբեք ճանապարհից չշեղվենք» (Եբրայեցիներ 2։1)։ Ի՞նչը կօգնի, որ շարունակենք հավատարմորեն ծառայել Եհովային։ Մենք կարող ենք կենտրոնանալ քարոզչական գործի վրա, ինչպես նաև Եհովային ծառայելու նոր կերպեր փնտրել (կարդա Փիլիպպեցիներ 3։16)։ Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է (Սաղմոս 84։10

2. Էլ ի՞նչ պետք է անես

Ճիշտ է, Աստվածաշնչի այս դասընթացը վերջանում է, սակայն քո քրիստոնեական ընթացքը չի վերջանում։ Աստվածաշունչն ասում է, որ պետք է «հագնենք նոր անձնավորությունը» (Եփեսացիներ 4։23, 24)։ Մինչ շարունակում ես ուսումնասիրել Աստծու Խոսքը և հաճախել ժողովի հանդիպումներին, դու նորանոր բաներ կսովորես Եհովայի և նրա հատկությունների մասին։ Նրան ընդօրինակելու կերպեր փնտրիր և արա ամեն անհրաժեշտ փոփոխություն, որ ուրախացնես Եհովային։

3. Եհովան ինչպե՞ս կօգնի քեզ, որ շարունակես առաջադիմել

Աստվածաշնչում ասվում է. «Աստված.... ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի» (1 Պետրոս 5։10)։ Մենք բոլորս էլ հանդիպում ենք գայթակղությունների, բայց Եհովան մեզ կօգնի, որ դիմակայենք դրանց (Սաղմոս 139։23, 24)։ Նա խոստանում է մեզ տալ և՛ կամք, և՛ ուժ, որ հավատարմորեն ծառայենք իրեն (կարդա Փիլիպպեցիներ 2։13

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե ինչպես կարող ես շարունակել առաջադիմել, և թե Եհովան ինչպես կօրհնի քեզ։

4. Միշտ հաղորդակցվիր քո լավագույն Ընկերոջ հետ

Աղոթքի և Աստվածաշնչի ընթերցանության շնորհիվ դու մտերմացել ես Եհովայի հետ։ Իսկ դրանք ինչպե՞ս կարող են օգնել քեզ խորացնելու նրա հետ քո ընկերությունը։

Կարդացեք Սաղմոս 62։8 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս կարող ես բարելավել աղոթքներդ, որ ավելի մտերմանաս Եհովայի հետ։

Կարդացեք Սաղմոս 1։2 և ծանոթագրությունը, այնուհետև քննարկեք այս հարցը։

  • Ինչպե՞ս կարող ես բարելավել Աստվածաշնչի ընթերցանությունդ, որ ավելի մտերմանաս Եհովայի հետ։

Ինչպե՞ս կարող ես անձնական ուսումնասիրությունդ ավելի արդյունավետ դարձնել։ Մի քանի առաջարկներ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։

  • Այս առաջարկներից որո՞նք կարող ես կիրառել։

  • Ո՞ր թեմաների մասին կցանկանայիր ուսումնասիրություն անել։

5. Հոգևոր նպատակներ դիր

Հոգևոր նպատակները կօգնեն քեզ, որ շարունակես առաջադիմել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։

  • Հոգևոր նպատակներ դնելը ի՞նչ օգուտներ բերեց Կամերոնին։

Թեև ոչ բոլորը կարող են տեղափոխվել այլ երկիր, սակայն բոլորս էլ կարող ենք հասանելի հոգևոր նպատակներ դնել։ Կարդացեք Առակներ 21։5 և քննարկեք, թե ինչ նպատակ կարող ես դնել՝

  • ժողովում

  • քարոզչական ծառայության մեջ

Վերոնշյալ համարում բերված սկզբունքը ինչպե՞ս կարող է օգնել, որ հասնես նպատակներիդ։

Նպատակներ, որոնց կարող ես հասնել

  • Բարելավել աղոթքների որակը։

  • Ամբողջությամբ ընթերցել Աստվածաշունչը։

  • Ճանաչել ժողովի բոլոր քարոզիչներին։

  • Որևէ մեկի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։

  • Ծառայել որպես ենթառահվիրա կամ ռահվիրա։

  • Եթե եղբայր ես, ձգտել դառնալ ծառայող օգնական։

6. Վայելիր կյանքը հավիտյան

Կարդացեք Սաղմոս 22։26 և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ կարող ես անել, որ վայելես կյանքը այսօր և հավիտյան։

ԱՄՓՈՓՈՒՄ

Շարունակիր ամրացնել Եհովայի հետ քո փոխհարաբերությունները և հոգևոր նպատակներ դնել։ Այդպես դու կկարողանաս վայելել կյանքը հավիտյան։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ ես վստահ, որ Եհովան կօգնի քեզ հավատարիմ մնալ իրեն։

  • Ինչպե՞ս կարող ես ամրացնել Եհովայի հետ քո մտերմությունը։

  • Հոգևոր նպատակներն ինչպե՞ս կօգնեն քեզ առաջադիմել։

Հեռակա նպատակ

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ի՞նչն է Եհովան ավելի արժևորում. մեկ անձնազոհ արա՞րքը, թե՞ ողջ կյանքում իրեն հավատարմորեն ծառայելը։

«Հավատարիմ եղիր, ինչպես Աբրահամը» (9։20)

Եհովայի հավատարիմ ծառաներն անգամ կարող են կորցնել իրենց ուրախությունը։ Տես, թե ինչը կօգնի վերագտնել այն։

«Ուսումնասիրության և խորհրդածության միջոցով վերագտիր ուրախությունդ» (5։25)

Ինչպե՞ս կարող ես հոգևոր նպատակներ դնել և հասնել դրանց։

«Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին» («Դիտարան», 2004 թ. հուլիսի 15)

Հասուն լինելն ինչո՞ւ է կարևոր քրիստոնյայի համար, և ինչպե՞ս կարող ես ձգտել հասունության։

«Շտապիր դեպի հասունություն. «Մոտ է Եհովայի մեծ օրը»» («Դիտարան», 2009 թ. մայիսի 15)