Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատրա՞ստ եմ

Պատրա՞ստ եմ

Պատրա՞ստ եմ ժողովի հետ մասնակցել քարոզչական գործին

Դու կարող ես համարվել չմկրտված քարոզիչ, եթե համապատասխանում ես հետևյալ պահանջներին։

  • Կանոնավոր ուսումնասիրում ես Աստվածաշունչը, աղոթում ես և մասնակցում ես ժողովի հանդիպումներին։

  • Գնահատում ես այն ամենը, ինչ սովորում ես, հավատ ես ընծայում դրանց և պատմում ես ուրիշներին։

  • Սիրում ես Եհովային և ընկերներ ես ընտրում այն մարդկանցից, որոնք սիրում են նրան։

  • Խզել ես կապերդ այն քաղաքական և կրոնական կազմակերպությունների հետ, որոնց գուցե անդամակցել ես։

  • Ապրում ես Եհովայի չափանիշների համաձայն և ցանկանում ես դառնալ Եհովայի վկա։

Եթե կարծում ես, որ արդեն պատրաստ ես ժողովի հետ մասնակցել քարոզչական գործին, ապա քեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրողը հոգ կտանի, որ երեցները հանդիպեն քեզ հետ և տեսնեն, թե արդյոք համապատասխանում ես չմկրտված քարոզիչ լինելու չափանիշներին։

Պատրա՞ստ եմ մկրտվելու

Դու թերևս պատրաստ ես մկրտությանը, եթե արել ես հետևյալ քայլերը։

  • Դարձել ես չմկրտված քարոզիչ։

  • Քո հնարավորության սահմաններում մասնակցում ես քարոզչական գործին։

  • Թիկունք ես կանգնում և հետևում ես «հավատարիմ և իմաստուն ծառայի» առաջնորդությանը (Մատթեոս 24։45–47

  • Աղոթքով նվիրվել ես Եհովային և ցանկանում ես հավիտյան ծառայել նրան։

Եթե կարծում ես, որ պատրաստ ես մկրտությանը, ապա քեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրողը հոգ կտանի, որ երեցները հանդիպեն քեզ հետ և տեսնեն, թե արդյոք պատրաստ ես մկրտվելու։