Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ներածություն

Ներածություն

«Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» գրքի միջոցով կարող ես հեշտությամբ գտնել աստվածաշնչյան համարներ և արձանագրություններ, որոնք կօգնեն քեզ հաղթահարել դժվարությունները։ Այն նաև կօգնի Աստվածաշնչից համապատասխան համարներ գտնել, որոնցով կքաջալերես մյուսներին և կմղես, որ Եհովային փառք բերող որոշումներ կայացնեն։ Պարզապես գտիր քեզ անհրաժեշտ թեման և ուշադրություն դարձրու նշված հարցերին ու աստվածաշնչյան արձանագրությունների ամփոփ նկարագրերին (տես « Ինչպես օգտվել այս ձեռնարկից» շրջանակը)։ Շատ ժամանակ չի պահանջվի, որ Աստծու Խոսքից գտնես առատ ու գործնական խորհուրդներ, առաջնորդություն և մխիթարություն։ Նաև կբացահայտես ուրիշների հետ կիսելու անգին գանձեր՝ աստվածաշնչյան համարներ, որոնք կոգևորեն նրանց, կօգնեն խնդիրների բախվելիս, ինչպես նաև խորհրդի ու քաջալերանքի աղբյուր կլինեն։

Այս հրատարակության մեջ նշված չեն տվյալ թեմայի հետ կապված բոլոր աստվածաշնչյան համարները։ Բայց այն հիանալի սկիզբ է քո փնտրտուքների համար (Առ 2։1-6)։ Ավելի շատ գանձեր գտնելու համար օգտվիր «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» զուգահեռ հղումներից, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններից, որոնք հասանելի են քեզ հասկանալի այլ լեզվով։ Օգտվիր «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» հրատարակությունից կամ «Դիտարանի հրատարակությունների ցանկից», որպեսզի ավելի խորությամբ ուսումնասիրես համարի նշանակությունը կամ կիրառությունը։ Ուշադրություն դարձրու ամենաթարմ հրատարակություններին՝ համոզվելու համար, որ գիտելիքներդ համապատասխանում են աստվածաշնչյան ճշմարտությունների վերաբերյալ մեր ամենավերջին հասկացողությանը։

Թող որ «Քրիստոնյայի կյանքին առնչվող աստվածաշնչյան համարներ» գիրքը օգնի քեզ բացահայտել ու քոնը դարձնել Աստծու Խոսքում պարփակված իմաստությունը, գիտելիքներն ու հասկացողությունը։ Օգտվելով այս ձեռնարկից՝ է՛լ ավելի մեծ համոզվածությամբ կլցվես, որ «Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (Եբ 4։12