Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մխիթարություն

Մխիթարություն

Մխիթարություն Աստվածաշնչից ընդդեմ վհատության տարածված պատճառների

Անհանգստություն

Անվստահության զգացում վախեցնող խնդրի առաջ կանգնելիս կամ հանձնարարություն ստանալիս

  • Առնչվող արձանագրություններ

    • Ելք 3։11; 4։10— Մովսես մարգարեն անվստահ է զգում, երբ իմանում է, որ պետք է խոսի փարավոնի հետ և Աստծու ժողովրդին հանի Եգիպտոսից

    • Եր 1։4-6— Երեմիան կարծում է, որ չափազանց երիտասարդ ու անփորձ է համառ ժողովրդի մեջ որպես Եհովայի մարգարե ծառայելու համար

  • Մխիթարական համարներ

  • Մխիթարական արձանագրություններ

    • Ելք 3։12; 4։11, 12— Եհովան շարունակ հավաստիացնում է Մովսես մարգարեին, որ կօգնի նրան կատարելու իր հանձնարարությունը

    • Եր 1։7-10— Եհովան հավաստիացնում է Երեմիա մարգարեին, որ բարդ հանձնարարության ընթացքում նրա կողքին կլինի

Դառնություն, վիրավորանք

Ոմանք ծանր դժվարության կամ իրար հաջորդող խնդիրների պատճառով դառնությամբ են լցվում

Ժղ 9։11, 12

Տես նաև Սղ 142։4; Ժղ 4։1; 7։7

  • Առնչվող արձանագրություններ

    • Հռթ 1։11-13, 20— Այրիացած Նոեմին, ով սգում է իր երկու որդիների մահը, այնպիսի զգացողություն ունի, թե Եհովան թողել է իրեն

    • Հոբ 3։1, 11, 25, 26; 10։1— Կորցնելով իր ունեցվածքը, տասը երեխաներին և առողջությունը՝ Հոբը դառնությամբ է լցվում

  • Մխիթարական համարներ

  • Մխիթարական արձանագրություններ

    • Հռթ 1։6, 7, 16-18; 2։2, 19, 20; 3։1; 4։14-16— Նոեմին մտերմանում է Աստծու ժողովրդի հետ, օգնություն է ստանում և ինքն է օգնում ուրիշներին։ Դրա շնորհիվ նրա դառնությունը վերածվում է ուրախության

    • Հոբ 42։7-16; Հկ 5։11— Իր հավատի շնորհիվ Հոբը դիմանում է, ու Եհովան առատապես օրհնում է նրան

Ոմանք դառնանում են ուրիշների անբարյացակամ վերաբերմունքի պատճառով

Ժղ 4։1, 2

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 1։6, 7, 10, 13-16— Աննան խորապես վիրավորվում է Փենանայի կոպիտ վերաբերմունքից, նաև անարդարացիորեն մեղադրվում քահանայապետ Հեղիի կողմից

    • Հոբ 8։3-6; 16։1-5; 19։2, 3— Հոբի այսպես կոչված մխիթարիչները անարդարացի կերպով քննադատում են նրան և ավելի խորացնում նրա ցավը

  • Մխիթարական համարներ

  • Մխիթարական արձանագրություններ

    • 1Սմ 1։9-11, 18— Երբ Աննան իր սիրտը դատարկում է Եհովայի առաջ, նրա ցավը մեղմանում է

    • Հոբ 42։7, 8, 10, 17— Երբ Հոբը ներողամտություն է դրսևորում, Եհովան վերականգնում է նրա առողջությունը և օգնում վերագտնել ուրախությունը

Երկարատև զգացական ցավ՝ անարդար վերաբերմունքի պատճառով

Թերարժեքության զգացում

Հալածանք

Տես «Հալածանք»

Հիասթափություն, երբ մեզ հուսախաբ են անում, վիրավորում կամ անգամ դավաճանում

Հիասթափություն՝ սեփական թուլությունների ու մեղքերի պատճառով

Հիվանդագին վախ, սարսափ

Տես «Վախ»

Մեղավորության զգացում, որ ջախջախում է

Եզր 9։6; Սղ 38։3, 4, 8; 40։12

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Թգ 22։8-13; 23։1-3— Լսելով Մովսիսական օրենքի ընթերցանությունը՝ Հովսիա թագավորը և նրա ժողովուրդը հասկանում են, որ ծանր մեղք են գործել

    • Եզր 9։10-15; 10։1-4— Մեղավորության զգացումը տանջում է Եզրաս քահանային և ժողովրդին, քանի որ Եհովայի կամքին հակառակ՝ ոմանք ամուսնացել են օտարազգի կանանց հետ

    • Ղկ 22։54-62— Պետրոս առաքյալը խորապես վշտանում է այն պատճառով, որ երեք անգամ ուրացել է Հիսուսին

  • Մխիթարական համարներ

  • Մխիթարական արձանագրություններ

    • 2Տգ 33։9-13, 15, 16— Մանասեն Հուդայի ամենավատ թագավորներից մեկն է, սակայն երբ զղջում է, Եհովան ողորմածաբար ներում է նրան

    • Ղկ 15։11-32— Կորած որդու առակի միջոցով Հիսուսը ցույց է տալիս, որ Եհովան մեծահոգաբար և ամբողջովին է ներում մեր մեղքերը

Նախանձ, խանդ

Տես «Նախանձ»

Սահմանափակումներ՝ հիվանդության կամ ծերության պատճառով

Սղ 71։9, 18; Ժղ 12։1-7

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Թգ 20։1-3— Եզեկիա թագավորը դառնապես լաց է լինում իր մահացու հիվանդության պատճառով

    • Փպ 2։25-30— Եպաֆրոդիտոսը խիստ ընկճված է, քանի որ ժողովը իմացել է նրա հիվանդության մասին։ Նա անհանգիստ է, որ հավատակիցները կկարծեն, թե ինքը թերացել է իր նշանակումը կատարելու հարցում

  • Մխիթարական համարներ

  • Մխիթարական արձանագրություններ

    • 2Սմ 17։27-29; 19։31-38— Մեծապես հարգված ու նվիրված Բերզելին հանձնարարություն է ստանում, բայց համեստորեն հրաժարվում է՝ զգալով, որ իր տարիքի պատճառով չի կարողանա կատարել

    • Սղ 41։1-3, 12— Դավիթ թագավորը հավանաբար ծանր հիվանդ է, բայց վստահ է, որ Եհովան կօգնի իրեն

    • Մկ 12։41-44— Հիսուսը գովում է կարիքավոր այրուն, քանի որ նա նվիրաբերել է իր ողջ ունեցածը