Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անարատություն

Անարատություն

Ի՞նչ է անարատությունը

Սղ 18։23-25; 26։1, 2; 101։2-7; 119։1-3, 80

  • Առնչվող արձանագրություններ

    • Ղև 22։17-22— Եհովան պահանջում է, որ զոհաբերվող կենդանիները «անարատ» լինեն՝ ամբողջական, անթերի։ Այս բառը սերտորեն կապված է եբրայերեն «անարատություն» բառի հետ, ինչը ցույց է տալիս, որ այս հատկությունը Աստծու հանդեպ ամբողջական, լիարժեք նվիրվածությունն է

    • Հոբ 1։1, 4, 5, 8; 2։3— Հոբն իր ապրած կյանքով ցույց է տալիս, որ անարատ լինելու համար անհատը պետք է խորապես հարգի Եհովային, ամբողջ սրտով երկրպագի նրան և խուսափի նրան տհաճ գործերից

Ինչո՞ւ պետք է անարատ լինենք

Ի՞նչը կարող է մղել, որ պահպանենք մեր անարատությունը

Ինչպե՞ս կարող ենք անարատություն զարգացնել և պահպանել այն

Հս 24։14, 15; Սղ 101։2-4

Տես նաև 2Օր 5։29; Ես 48։17, 18

  • Առնչվող արձանագրություններ

    • Հոբ 31։1-11, 16-33— Հոբը փաստում է իր լիարժեք անարատությունը՝ խուսափելով անբարոյությունից և մարդկանց բարությամբ ու արժանապատվորեն վերաբերվելով։ Նա միայն Եհովային է երկրպագում՝ հեռու մնալով կռապաշտությունից, նաև նյութապաշտությունից զերծ կյանք է վարում

    • Դն 1։6-21— Չնայած Դանիելն ու իր երեք ընկերները շրջապատված են Եհովային չհավատացող մարդկանցով, նրանք պահպանում են իրենց անարատությունը անգամ սննդի ընտրության հարցում

Եթե անհատը մի շարք լուրջ սխալներ է արել, կարո՞ղ է վերականգնել իր անարատությունը

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Թգ 9։2-5; Սղ 78։70-72— Քանի որ Դավիթ թագավորը զղջում է իր մեղքերի համար, Եհովան ներում է նրան և համարում, որ անարատ կյանքով է ապրել

    • Ես 1։11-18— Թեպետ Եհովան հայտնում է, որ իր ժողովուրդը կեղծավոր է և բազում մեղքեր է գործել, սակայն խոստանում է ամբողջովին մաքրել նրանց, եթե զղջան ու փոխեն իրենց ընթացքը