Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հնազանդություն

Հնազանդություն

Հնազանդությունն ինչո՞ւ է կարևոր

Ելք 19։5; 2Օր 10։12, 13; Ժղ 12։13; Հկ 1։22

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 15։17-23— Սամուել մարգարեն նախատում է Սավուղ թագավորին Եհովային չհնազանդվելու համար, ապա ընդգծում է հնազանդվելու կարևորությունը

    • Եբ 5։7-10— Թեպետ Հիսուսը Աստծու համար միշտ էլ կատարյալ Որդի է եղել, սակայն երկրի վրա սովորեց հնազանդ լինել վատ վերաբերմունքի ներքո

Քրիստոնյան ի՞նչ պետք է անի, եթե իշխանությունները պահանջում են չհնազանդվել Աստծուն

Գրծ 5։29

  • Առնչվող արձանագրություններ

    • Դն 3։13-18— Անգամ մահվան սպառնալիքի ներքո երեք նվիրված եբրայեցիները հրաժարվում են խոնարհվել Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի առջև

    • Մթ 22։15-22— Հիսուսը բացատրում է, որ իր հետևորդները հնազանդվում են իշխանություններին, քանի դեռ դրանք չեն պարտադրում անհնազանդ գտնվել Եհովա Աստծու հանդեպ

    • Գրծ 4։18-31— Չնայած իշխանությունների արգելքին՝ առաքյալները շարունակում են քաջաբար քարոզել

Ի՞նչ պետք է անենք, որ հնազանդ մնանք Եհովային

2Օր 6։1-5; Սղ 112։1; 1Հվ 5։2, 3

Տես նաև Սղ 119։11, 112; Հռ 6։17

  • Առնչվող արձանագրություններ

    • Եզր 7։7-10— Հավատարիմ Եզրաս քահանան պատրաստում է իր սիրտը, որ լավ օրինակ լինի Աստծու Օրենքին հնազանդվելու և այն սովորեցնելու հարցում

    • Հվ 14։31— Հիսուսը բացատրում է, թե ինչու է վարվում հենց այնպես, ինչպես իր Հայրն է պահանջում

Ի՞նչը պետք է մղի մեզ հնազանդվել Եհովային և Հիսուսին

Հնազանդությունն ինչպե՞ս է վկայում մեր հավատի մասին

Հռ 1։5; 10։16, 17; Հկ 2։20-23

Տես նաև 2Օր 9։23

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 6։9-22; Եբ 11։7— Նոյը փաստում է իր հավատը՝ տապանը կառուցելով հենց այնպես, ինչպես Եհովան է պատվիրել

    • Եբ 11։8, 9, 17— Աբրահամը հնազանդվում է Եհովային՝ ոչ միայն հեռանալով Ուր քաղաքից, այլև համաձայնելով զոհել իր որդուն։ Այդպիսով նա փաստում է իր հավատը

Եհովան ինչպե՞ս է օրհնում հնազանդությունը

Եր 7։23; Մթ 7։21; 1Հվ 3։22

  • Առնչվող արձանագրություններ

    • Ղև 26։3-6— Եհովան խոստանում է օրհնել իրեն հնազանդվողներին և հոգ տանել նրանց մասին

    • Թվ 13։30, 31; 14։22-24— Քաղեբը հնազանդություն է դրսևորում և արդյունքում օրհնվում է Եհովայի կողմից

Ինչի՞ է հանգեցնում անհնազանդությունը

Հռ 5։19; 2Թղ 1։8, 9

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 2։16, 17; 3։17-19— Եհովա Աստծուն չհնազանդվելու պատճառով Ադամն ու Եվան կորցնում են դրախտում ապրելու հնարավորությունը, կատարելությունը և հավիտենական կյանքը

    • 2Օր 18։18, 19; Գրծ 3։12, 18, 22, 23— Եհովան կանխագուշակում է, որ գալու է Մովսեսից ավելի մեծ Մարգարե, և հայտնում է, որ նրան չհնազանդվողները դառը հետևանքներ են կրելու

    • Հդ 6, 7— Ըմբոստ հրեշտակները և Սոդոմի ու Գոմորի բնակիչները իրենց անհնազանդությամբ բորբոքում են Եհովայի բարկությունը

Ինչո՞ւ պետք է հնազանդվենք Հիսուս Քրիստոսին

Ծն 49։10; Մթ 28։18

  • Առնչվող արձանագրություն

    • Հվ 12։46-48; 14։24— Հիսուսը բացատրում է, որ իր խոսքերին չհնազանդվողները դատաստանի կարժանանան

Քրիստոնյաներն ինչո՞ւ են հնազանդվում ժողովի վերակացուներին

Քրիստոնյա կինը ինչո՞ւ պետք է հնազանդվի իր ամուսնուն

Երեխաներն ինչո՞ւ պետք է հնազանդվեն իրենց ծնողներին

Առ 23։22; Եփ 6։1; Կղ 3։20

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 37։3, 4, 8, 11-13, 18— Պատանի Հովսեփը հնազանդվում է իր հորը և ճանապարհ ընկնում, որ տեսնի իր եղբայրներին, թեպետ նրանք ատում են իրեն

    • Ղկ 2։51— Հիսուսը շարունակում է ենթարկվել Հովսեփին ու Մարիամին, թեպետ ինքը կատարյալ է, իսկ ծնողները՝ ոչ

Ինչո՞ւ է իմաստուն հնազանդվել գործատիրոջը, անգամ եթե ուրիշները չեն տեսնում մեզ

Քրիստոնյաներն ինչո՞ւ են հնազանդվում իշխանություններին