Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծերություն, տարեցներ

Ծերություն, տարեցներ

Ի՞նչ է լինում, երբ ծերանում ենք

Սղ 71։9; 90։10

Տես նաև «Մխիթարություն— Սահմանափակումներ՝ հիվանդության կամ ծերության պատճառով»

  • Առնչվող արձանագրություն

    • Ժղ 12։1-8— Սողոմոն թագավորը պոետիկ խոսքերով նկարագրում է ծերության բերած որոշ տկարություններ, օրինակ՝ թույլ տեսողությունը («պատուհանից նայող տիկինները միայն խավար կտեսնեն») և թույլ լսողությունը («երգի բոլոր դուստրերը կլռեն»)

Տարեցները կարո՞ղ են պահպանել ուրախությունը՝ չնայած ծերության բերած դժվարություններին և սահմանափակումներին

2Կթ 4։16-18; Հկ 1։2-4

  • Առնչվող արձանագրություններ

    • 1Սմ 12։2, 23— Տարեց Սամուել մարգարեն չի դադարում աղոթել Եհովայի ժողովրդի համար

    • 2Սմ 19։31-39— Դավիթ թագավորը, շնորհակալ լինելով տարեց Բերզելիին նվիրվածության ու աջակցության համար, առաջարկում է տեղափոխվել Երուսաղեմ, սակայն Բերզելին համեստորեն ասում է, որ դա իր կարողություններից վեր է

    • Սղ 71։9, 18— Վախենալով, որ տարեց հասակում այլևս օգտակար չի լինի՝ Դավիթ թագավորն աղերսում է Եհովային, որ իրեն «դեն չնետի», այլ տա անհրաժեշտ ուժը, որպեսզի Նրա մասին սովորեցնի գալիք սերնդին

    • Ղկ 2։36-38— Մարգարեուհի Աննան, ով տարեց այրի է, օրհնվում է իր նվիրվածության և հավատարիմ ծառայության համար

Ինչպե՞ս է Եհովան հավաստիացնում տարեցներին, որ գնահատում է նրանց

Սղ 92։12-14; Առ 16։31; 20։29; Ես 46։4; Տիտ 2։2-5

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 12։1-4— 75 տարեկանում Աբրահամը շրջադարձային հանձնարարություն է ստանում Եհովայից

    • Դն 10։11, 19; 12։13— Մի հրեշտակ հավաստիացնում է 90-ն անց Դանիել մարգարեին, որ նա թանկ է Եհովայի սրտին ու կվարձատրվի իր հավատարմության համար

    • Ղկ 1։5-13— Եհովան օրհնում է տարեց Զաքարիային և Եղիսաբեթին՝ հրաշքով որդի պարգևելով, ում անունը դնում են Հովհաննես

    • Ղկ 2։25-35— Եհովան տարեց Սիմեոնին պատվի է արժանացնում՝ թույլ տալով տեսնել այն նորածնին, ով դառնալու է Մեսիան։ Սիմեոնը Աստծու ներշնչմամբ մարգարեանում է Մեսիայի մասին

    • Գրծ 7։23, 30-36— Եհովան 80-ամյա Մովսես մարգարեին հանձնարարում է առաջնորդել իր Իսրայել ժողովրդին

Ինչպե՞ս է պետք վերաբերվել տարեցներին

Ղև 19։32; 1Տմ 5։1

  • Առնչվող արձանագրություններ

    • Ծն 45։9-11; 47։12— Հովսեփը կազմակերպում է, որ իր տարեց հայր Հակոբը տեղափոխվի իր մոտ, և մինչև վերջինիս մահը հոգ է տանում նրա մասին

    • Հռթ 1։14-17; 2։2, 17, 18, 23— Հռութը խոսքով ու գործով աջակցում է տարեց Նոեմիին

    • Հվ 19։26, 27— Տանջանքի ցցի վրա մահանալիս Հիսուսը մորը հանձնում է իր սիրելի առաքյալ Հովհաննեսի խնամակալությանը

Ինչպե՞ս կարող ենք օգնել ժողովի տարեցներին