Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քարոզչական գործ

Քարոզչական գործ

Ինչո՞ւ են բոլոր ճշմարիտ քրիստոնյաները հրապարակորեն հռչակում իրենց հավատի մասին

Հիսուսն ի՞նչ օրինակ է թողել քարոզչական գործում

Ղկ 8։1; Հվ 18։37

  • Առնչվող արձանագրություններ

    • Ղկ 4։42-44— Հիսուսն ասում է, որ երկիր է ուղարկվել քարոզելու նպատակով

    • Հվ 4։31-34— Հիսուսն ասում է, որ բարի լուրը քարոզելն իր համար կերակուրի պես է

Արդյոք միայն ժողովում պատասխանատվություն ունեցող տղամարդի՞կ պետք է քարոզեն բարի լուրը

Սղ 68։11; 148։12, 13; Գրծ 2։17, 18

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Թգ 5։1-4, 13, 14, 17— Իսրայելացի աղջնակը Նեեմանի կնոջը պատմում է Եհովայի մարգարեի՝ Եղիսեի մասին

    • Մթ 21։15, 16— Երբ փոքրիկ տղաները տաճարում գովաբանում են Հիսուսին, ավագ քահանաներն ու դպիրները վրդովվում են, սակայն Հիսուսը հանդիմանում է նրանց

Քրիստոնյա վերակացուներն ի՞նչ դեր ունեն բարի լուրը քարոզելու և ուսուցանելու գործում

Եհովան ու Հիսուսն ինչպե՞ս են օգնում մեզ, որ քարոզենք

2Կթ 4։7; Փպ 4։13; 2Տմ 4։17

  • Առնչվող արձանագրություններ

    • Գրծ 16։12, 22-24; 1Թղ 2։1, 2— Թեև Պողոս առաքյալին ու նրա համագործակիցներին վատ են վերաբերվում, նրանք շարունակում են Աստծու օգնությամբ համարձակորեն քարոզել

    • 2Կթ 12։7-9— Բարի լուրի ժրաջան քարոզիչ Պողոս առաքյալը «փշի նման ծակող մի ցավ» ունի իր մարմնում (հավանաբար՝ առողջական խնդիր), սակայն Եհովան նրան զորացնում է, որ շարունակի քարոզել

Ո՞վ կամ ի՞նչն է քրիստոնյային քարոզելու իրավասություն տալիս

1Կթ 1։26-28; 2Կթ 3։5; 4։13

  • Առնչվող արձանագրություններ

    • Հվ 7։15— Հիսուսի համաքաղաքացիները զարմանում են, թե որտեղից նրան այդքան գիտելիքներ՝ առանց ռաբունական դպրոցներում սովորելու

    • Գրծ 4։13— Հիսուսի առաքյալները, լինելով անուսում և հասարակ մարդիկ, եռանդուն ու քաջ քարոզիչներ են

Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ուզում է՝ կրթենք մյուսներին քարոզելու և ուսուցանելու հարցում

Մկ 1։17; Ղկ 8։1; Եփ 4։11, 12

  • Առնչվող արձանագրություններ

    • Ես 50։4, 5— Իր մինչմարդկային գոյության ընթացքում Մեսիան կրթվում է անձամբ Եհովա Աստծու կողմից

    • Մթ 10։5-7— Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը համբերատարորեն սովորեցնում է առաքյալներին, թե ինչպես իրականացնեն քարոզչական գործը

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք բարի լուրը քարոզելու մեր հանձնարարությանը

Բարի լուրը քարոզելն ինչպե՞ս է ազդում քրիստոնյայի վրա

Քարոզելիս ի՞նչ թեմաների ենք անդրադառնում

Քրիստոնյաներն ինչո՞ւ են քողազերծում կեղծ ուսմունքները

2Կթ 10։4, 5

  • Առնչվող արձանագրություններ

    • Մկ 12։18-27— Հիսուսը Սուրբ Գրքերի օգնությամբ տրամաբանում է սադուկեցիների հետ ու ցույց տալիս, որ հարությանը չհավատալը սխալ է

    • Գրծ 17։16, 17, 29, 30— Պողոս առաքյալը, տրամաբանելով աթենացիների հետ, ցույց է տալիս, որ կռապաշտությունը սխալ է

Ինչպե՞ս է իրականացվում քարոզչական գործը

Ինչո՞ւ ենք քարոզում հասարակական վայրերում

Ի՞նչն է ցույց տալիս, որ մեր ծառայությունը համբերություն և հաստատակամություն է պահանջում

Ի՞նչ ազդեցություն է թողնում բարի լուրը հետաքրքրվող անձանց վրա

Քրիստոնյան ինչո՞ւ պետք է պատրաստ լինի քարոզել ցանկացած առիթի դեպքում

1Կթ 9։23; 1Տմ 2։4; 1Պտ 3։15

  • Առնչվող արձանագրություններ

    • Հվ 4։6, 7, 13, 14— Չնայած հոգնածությանը՝ Հիսուսը ջրհորի մոտ քարոզում է սամարուհուն

    • Փպ 1։12-14— Թեև Պողոս առաքյալը հավատի համար բանտարկված է, բայց առիթը բաց չի թողնում, որ քարոզի ու քաջալերի մարդկանց

Պե՞տք է ակնկալել, որ բոլորը կլսեն մեզ

Հվ 10։25, 26; 15։18-20; Գրծ 28։23-28

  • Առնչվող արձանագրություններ

    • Եր 7։23-26— Երեմիայի միջոցով Եհովան հայտնում է, թե իր ժողովուրդն ինչպես է շարունակ մերժել իր մարգարեներին

    • Մթ 13։10-16— Հիսուսն ասում է, որ ինչպես Եսայիայի օրերում էր, շատերը կլսեն բարի լուրը, բայց չեն արձագանքի

Ինչո՞ւ չենք զարմանում, որ շատերը բարի լուրը լսելու ժամանակ չունեն

Ի՞նչն է ցույց տալիս, որ ոմանք սկզբում լավ կարձագանքեն, բայց հետո քայլեր չեն անի

Ո՞ր օրինակներն են օգնում անակնկալի չգալ, երբ ոմանք հակառակվում են քարոզչական գործին

Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ քարոզելիս հակառակության ենք բախվում

Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ ոմանք դրականորեն կարձագանքեն բարի լուրին

Բարի լուրի քարոզիչները ի՞նչ լուրջ պատասխանատվություն են կրում Աստծու առաջ

Ինչո՞ւ պետք է քարոզենք բոլոր կրոնների, ռասաների և ազգությունների մարդկանց

Արդյոք կարելի՞ է քարոզել ցանկացած օր, այդ թվում՝ շաբաթ

Ո՞ր օրինակներն են փաստում, որ պետք է քարոզենք բոլորին՝ անգամ նրանց, ովքեր Աստվածաշունչ ունեն և որևէ կրոնի են պատկանում