Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ

ԴԱՍ 1

Մարդկանց հետաքրքրող թեմաներ

Մարդկանց հետաքրքրող թեմաներ

Սկզբունք. «Սերը.... իր շահի մասին չի մտածում» (1 Կորնթ. 13։4, 5

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Հովհաննես 4։6-9 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1.   ա) Ինչի՞ վրա ուշադրություն դարձրեց Հիսուսը նախքան սամարացի կնոջ հետ զրույց սկսելը։

  2.  բ) Հիսուսն ասաց. «Ջո՛ւր տուր՝ խմեմ»։ Այդպես զրույց սկսելը ինչո՞ւ էր արդյունավետ։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Եթե մարդկանց հետաքրքրող թեմաներից խոսենք, ավելի հավանական է, որ լավ զրույց կստացվի։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Եղիր ճկուն։ Մի՛ փորձիր ամեն կերպ զրույց սկսել այն թեմայով, որի մասին դու էիր ուզում խոսել։ Փոխարենը զրույց սկսիր այն թեմայով, որը այդ օրերին հետաքրքրում է մարդկանց։ Մտածիր.

  1.   ա) Ի՞նչ է շրջանառվում լուրերով։

  2.  բ) Ինչի՞ մասին են խոսում հարևաններս, աշխատակիցներս կամ համադասարանցիներս։

4. Եղիր դիտունակ։ Հարցրու ինքդ քեզ.

  1.   ա) Ինչո՞վ է այդ պահին անհատը զբաղված։ Թերևս ինչի՞ մասին է մտածում։

  2.  բ) Մարդու հագուկապը, արտաքին տեսքը և տունը ի՞նչ են հայտնում նրա հավատալիքների և մշակույթի մասին։

  3.  գ) Արդյո՞ք հարմար պահ է նրա հետ զրույց սկսելու համար։

5. Լսիր։

  1.   ա) Չափից շատ մի՛ խոսիր։

  2.  բ) Այնպիսի մթնոլորտ ստեղծիր, որ անհատը անկաշկանդ արտահայտվի։ Երբ տեղին է, հարցեր տուր։