Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ

ԴԱՍ 4

Խոնարհություն

Խոնարհություն

Սկզբունք. «Խոնարհամիտ եղեք և ուրիշներին ձեզանից բարձր համարեք» (Փիլիպ. 2։3

Ինչպե՞ս վարվեց Պողոսը

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Գործեր 26։2, 3 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1.   ա) Ագրիպաս թագավորի հետ խոսելիս Պողոսը ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց։

  2.  բ) Ի՞նչ արեց Պողոսը, որ մարդկանց ուշադրությունը հրավիրի ոչ թե իր, այլ Եհովայի և Սուրբ Գրքերի վրա (տես Գործեր 26։22

Ի՞նչ ենք սովորում Պողոսից

2. Մեր հայտնած լուրը ավելի գրավիչ կլինի, եթե լինենք խոնարհ ու հարգալից։

Ընդօրինակիր Պողոսին

3. Քեզ մյուսներից վեր մի՛ դասիր։ Տպավորություն մի՛ ստեղծիր, ասես ամեն ինչ գիտես, իսկ դիմացինդ ոչինչ չգիտի։ Նրա հետ խոսելիս եղիր հարգալից։

4. Հստակ ցույց տուր, որ քո սովորեցրածների աղբյուրը Աստվածաշունչն է։ Աստծու Խոսքը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու սրտի ու մտքի վրա։ Երբ դրա միջոցով ենք ուսուցանում, օգնում ենք մարդուն, որ իր հավատը ճիշտ հիմքի վրա կառուցի։

5. Եղիր մեղմ։ Մի՛ պնդիր ասելիքդ. մենք չենք ուզում վիճել մարդկանց հետ։ Խոնարհություն դրսևորիր՝ հանդարտ մնալով և ճիշտ պահին հեռանալով (Առակ. 17։14; Տիտոս 3։2)։ Քո մեղմ պահվածքի շնորհիվ գուցե այդ մարդը հետագայում ցանկանա լսել բարի լուրը։