Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՎԵՐԱՅՑԵԼԻՐ

ԴԱՍ 9

Կարեկցանք

Կարեկցանք

Սկզբունք. «Ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լաց եղեք» (Հռոմ. 12։15

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Մարկոս 6։30-34 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1.   ա) Ինչո՞ւ էին Հիսուսն ու առաքյալները ուզում «առանձին մի մեկուսի վայր» գնալ։

  2.  բ) Ի՞նչը մղեց Հիսուսին, որ ուսուցանի հավաքված բազմությանը։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Կարեկցանքը մղում է մեզ մարդկանց բարի լուրը հայտնելուց ավելին անել՝ գործնականում օգնել նրանց։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Ուշադիր լսիր։ Թույլ տուր անհատին արտահայտվել։ Մի՛ ընդհատիր նրան և մի՛ փոխիր թեման, երբ նա խոսում է իր զգացմունքների ու մտահոգությունների մասին կամ երբ հակառակ կարծիք է հայտնում։ Եթե ուշադիր լսես, անհատը կտեսնի, որ իր կարծիքը կարևոր է քեզ համար։

4. Մտածիր հետաքրքրվող անհատի մասին։ Հաշվի առնելով նախկինում նրա հետ ունեցած ձեր զրույցները՝ մտածիր.

  1.   ա) Ինչո՞ւ նա ճշմարտությունը լսելու կարիք ունի։

  2.  բ) Աստվածաշունչ ուսումնասիրելը ինչպե՞ս կբարելավի նրա կյանքն այսօր և ի՞նչ օգուտներ կբերի նրան ապագայում։

5. Խոսիր նրա կարիքներին համապատասխան թեմաներից։ Հնարավորինս շուտ ցույց տուր նրան, թե Աստվածաշունչն ուսումնասիրելով՝ ինչպես կարող է գտնել իր հարցերի պատասխանները և գործնական օգուտներ քաղել։