Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԻՐ

ԴԱՍ 10

Նվիրվածություն

Նվիրվածություն

Սկզբունք. «Քանի որ.... դուք շատ սիրելի էիք դարձել մեզ, մենք սրտանց պատրաստ էինք ոչ միայն Աստծու բարի լուրը հայտնել, այլ նույնիսկ մեր անձը տալ ձեզ համար» (1 Թեսաղ. 2։8

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Հովհաննես 3։1, 2 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1.   ա) Թերևս ինչո՞ւ Նիկոդեմոսը նախընտրեց գիշերով այցելել Հիսուսին (տես Հովհաննես 12։42, 43

  2.  բ) Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ նվիրվածությամբ է կատարում աշակերտ պատրաստելու գործը։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Քանի որ սիրում ենք մարդկանց, մենք ամեն կերպ փորձում ենք օգնել նրանց, որ դառնան Հիսուսի աշակերտ։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Անհատին Աստվածաշունչ ուսուցանիր նրան հարմար ժամի և վայրում։ Գուցե շաբաթվա մեջ նա նախընտրած օր ու ժամ ունենա։ Հարկավոր է նաև պարզել, թե նրան որտեղ ավելի հարմար կլինի, որ անցկացնեք ուսումնասիրությունը՝ նրա աշխատավայրո՞ւմ, տա՞նը, թե՞ որևէ հանրային վայրում։ Հնարավորինս փորձիր հարմարվել նրա գրաֆիկին։

4. Կանոնավորաբար անցկացրու ուսումնասիրությունները։ Եթե չես կարող ֆիզիկապես ներկա լինել ուսումնասիրությանը, մի՛ չեղարկիր այն։ Փոխարենը մտածիր, թե կարող ես արդյոք՝

  1.   ա) ուսումնասիրությունը անցկացնել շաբաթվա մեջ մեկ այլ օր,

  2.  բ) հեռախոսով կամ տեսակապի միջոցով անցկացնել ուսումնասիրությունը,

  3.  գ) խնդրել մեկ այլ քարոզչի փոխարինել քեզ։

5. Աղոթիր, որ ճիշտ տրամադրվածություն ունենաս։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ ձեռք չքաշել անհատից, նույնիսկ եթե նա հաճախ բաց է թողնում Աստվածաշնչի ուսումնասիրությունները կամ չի կիրառում սովորածը (Փիլիպ. 2։13)։ Ամենայն հավանականությամբ, նա բազմաթիվ լավ հատկություններ ունի։ Ուստի աղոթիր Եհովային, որ օգնի քեզ՝ կենտրոնանաս այդ հատկությունների վրա։