Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԻՐ

ԴԱՍ 11

Մատչելի ուսուցում

Մատչելի ուսուցում

Սկզբունք. «Եթե ձեր ասելիքը հասկանալի չլինի, մարդիկ ինչպե՞ս կիմանան, թե ինչ եք ուզում ասել» (1 Կորնթ. 14։9

Ինչպե՞ս վարվեց Հիսուսը

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Մատթեոս 6։25-27 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1.   ա) Հիսուսն ի՞նչ օրինակ բերեց, որպեսզի բացատրի, որ Եհովան հոգ է տանում մեր մասին։

  2.  բ) Թեև Հիսուսը շատ բան գիտեր թռչունների մասին, բայց ո՞ր պարզ մանրուքի վրա կենտրոնացրեց մարդկանց ուշադրությունը։ Ինչո՞ւ էր դա ուսուցանելու արդյունավետ մեթոդ։

Ի՞նչ ենք սովորում Հիսուսից

2. Եթե մատչելի կերպով ուսուցանենք, մարդիկ կմտապահեն մեր սովորեցրածը, և այն կհասնի նրանց սրտին։

Ընդօրինակիր Հիսուսին

3. Չափից շատ մի՛ խոսիր։ Քննարկվող թեմայի վերաբերյալ քո ողջ իմացածը մի՛ պատմիր, այլ անհատի ուշադրությունը կենտրոնացրու ուսումնասիրության ձեռնարկի նյութի վրա։ Ուսումնասիրողին հարց տալուց հետո համբերատարությամբ սպասիր, որ պատասխանի։ Եթե նա չգիտի պատասխանը կամ այնպիսի բան է ասում, որը հակասում է Աստվածաշնչին, լրացուցիչ հարցերի միջոցով օգնիր նրան տրամաբանել տվյալ հարցի շուրջ։ Եթե տեսնում ես, որ նա հասկացել է գլխավոր միտքը, առաջ անցիր։

4. Նոր ճշմարտություններ սովորեցնելիս ուսումնասիրողին օգնիր տեսնել, թե դրանք ինչպես են կապված իր իմացածի հետ։ Օրինակ՝ նախքան հարության մասին դասը քննարկելը գուցե հարմար գտնես ուսումնասիրողի հետ կարճ վերհիշել, թե նա ինչ գիտի մահացածների վիճակի մասին։

5. Օրինակներ բերելիս եղիր զգույշ։ Նախքան որևէ օրինակ օգտագործելը մտածիր հետևյալի մասին.

  1.   ա) Արդյո՞ք օրինակը պարզ է։

  2.  բ) Ուսումնասիրողը հեշտությա՞մբ կհասկանա այն։

  3.  գ) Այդ օրինակը լսելուց հետո նա կըմբռնի՞ գլխավոր միտքը, թե՞ միայն օրինակը կհիշի։