Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ է նախանշում Ղեւտացոց 25–րդ գլխում հիշատակված Հոբելյան տարին։

Մովսիսական օրենքում հատուկ նշվել է, որ «եօթներորդ տարին երկրի համար հանգստութեան շաբաթ.... լինի»։ Այդ տարվա վերաբերյալ իսրայելացիներին պատվիրվեց. «Քո արտը պիտի չ’վարես, եւ քո այգին չ’յօտես։ Քո հունձքի ինքնեկը պիտի չ’հնձես, եւ քո չ’յօտած այգու խաղողները չ’ժողովես. հանգստութեան տարի լինի այն երկրի համար» (Ղեւտացոց 25։4, 5)։ Այսպիսով՝ ամեն յոթերորդ տարին պետք է լիներ Շաբաթ–​տարի «երկրի համար»։ Իսկ ամեն հիսուներորդ տարին, որը հաջորդում էր յոթերորդ Շաբաթ–​տարվան, պետք է լիներ Հոբելյան տարի։ Ի՞նչ պետք է կատարվեր այդ տարի։

Մովսեսի միջոցով Եհովան Իսրայելին ասաց. «Յիսուներորդ տարին սրբէք, եւ երկրի վրայ նորա բոլոր բնակիչների համար ազատութիւն հրատարակեցէք. սա ձեզ համար Յոբելեան լինի եւ ձեզանից ամեն մէկն իր ստացուածքին դառնայ, եւ ձեզանից ամեն մէկն իր ազգատոհմին դառնայ։ Այս յիսուներորդ տարին Յոբելեան տարի լինի ձեզ համար. ոչ ցանէք ոչ էլ ինքնեկ բուսածը յօտէք, եւ ձեր չ’յօտածիցը չ’ժողովէք» (Ղեւտացոց 25։10, 11)։ «Երկրի համար» Հոբելյան տարին նշանակում էր երկրորդ անընդմեջ Շաբաթ–​տարի։ Սակայն այդ տարին երկրի բնակիչներին ազատագրում էր բերում։ Ցանկացած հրեա, որ վաճառվել էր ստրկության, պետք է ազատ արձակվեր։ Ժառանգությամբ հասնող սեփականությունը, որը անհատը գուցե ստիպված էր եղել վաճառել, պետք է վերադարձվեր նրա ընտանիքին։ Հոբելյան տարին պետք է լիներ վերականգնման ու ազատագրման տարի հին իսրայելացիների համար։ Ի՞նչ է այն նախանշում քրիստոնյաների համար։

Առաջին մարդ Ադամի ըմբոստությունը մարդկությանը գցեց մեղքի գերության մեջ։ Աստված միջոց է ձեռնարկել մարդկությանը այդ գերությունից ազատելու. դա Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունն է * (Մատթէոս 20։28; Յովհաննէս 3։16; Ա Յովհաննէս 2։1, 2)։ Ե՞րբ են քրիստոնյաները ազատվում մեղքի օրենքից։ Դիմելով օծյալ քրիստոնյաներին՝ Պողոս առաքյալն ասաց. «Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց [«ազատեց», ԱԹ] մեղքի եւ մահուան օրէնքից» (Հռովմայեցիս 8։2, ԷԹ)։ Երկնային կյանքի հույս ունեցողները այդ ազատությունը ստանում են, երբ օծվում են սուրբ ոգով։ Թեպետ նրանց մարմինները միս ու արյունից են ու անկատար են, Աստված հայտարարում է նրանց որպես արդարներ և ընդունում է ինչպես իր հոգևոր որդիներ (Հռովմայեցիս 3։24; 8։16, 17)։ Օծյալների համար՝ որպես խմբի, քրիստոնեական Հոբելյանը սկսվել է մ.թ. 33–ի Պենտեկոստեից։

Ի՞նչ կարելի է ասել ‘ուրիշ ոչխարների’ մասին, որոնք հույս ունեն հավիտյան ապրել երկրի վրա (Յովհաննէս 10։16)։ Ուրիշ ոչխարների համար Քրիստոսի Հազարամյա Իշխանությունը կլինի վերականգնման ու ազատագրման ժամանակ։ Հազարամյա Հոբելյանի ընթացքում Հիսուսը կկիրառի իր քավիչ զոհաբերության օգուտները հավատ ունեցող մարդկանց նկատմամբ ու կչեզոքացնի մեղքի հետևանքները (Յայտնութիւն 21։3, 4)։ Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում մարդկությունը կատարելության կհասնի ու լիովին ազատված կլինի ժառանգված մեղքից ու մահից (Հռովմայեցիս 8։21)։ Երբ որ այս ամենն արդեն իրականություն դարձած լինի, քրիստոնեական Հոբելյանը կավարտվի։

[ծանոթագրություն]

^ պարբ. 5 Հիսուսը, փաստորեն, ուղարկվել էր «գերիներին ազատութիւն հրատարակելու» (Եսայիա 61։1–7; Ղուկաս 4։16–21)։ Նա հոգևոր ազատություն հռչակեց։

[նկար 26–րդ էջի վրա]

Հազարամյա Հոբելյանը վերականգնման ու ազատագրման ժամանակ է լինելու ‘ուրիշ ոչխարների’ համար