Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մահ. սպառնալի իրողություն

Մահ. սպառնալի իրողություն

Մահ. սպառնալի իրողություն

«ԾՆՎԱԾ օրվանից մարդուն ամեն րոպե ուղեկցում է մահվան սպառնալիքը,— գրում է բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին։— Եվ այդ սպառնալիքն ի վերջո անխուսափելիորեն իրականանում է»։ Ինչպիսի՜ վիշտ է մեզ պատճառում մահը, երբ խլում է մեր հարազատի կամ մտերիմ ընկերոջ կյանքը։

Մահը մարդկանց համար սարսափելի իրողություն է եղել հազարամյակներ շարունակ։ Երբ հարազատ ենք կորցնում, զգում ենք, թե որքան անզոր ենք մենք։ Ոչ ոք զերծ չէ դրանից, քանի որ մահը խտրություն չի դնում մարդկանց միջև։ «Վիշտը բոլորիս դարձնում է ոչինչ չիմացող մանուկներ։ Այն լռեցնում է անգամ մեծագույն իմաստունին»։ Այսպես է արտահայտվել 19–րդ դարի մի էսսեիստ։ Եվ իրոք, մենք դառնում ենք երեխայի նման՝ անօգնական և իրավիճակը փոխելու անկարող։ Ո՛չ հարստությունը, ո՛չ իշխանությունը չեն կարող օգնել մեզ ետ բերելու կորուստը։ Եվ անգամ իմաստուն ու գիտուն մարդիկ ի վիճակի չեն որևէ սփոփիչ պատասխան տալ։ Բոլորը՝ թույլ թե ուժեղ, ողբում են իրենց վիշտը։

Հենց այսպիսի ապրումներ ունեցավ հին Իսրայելի թագավոր Դավիթը, երբ նրա որդի Աբիսողոմը մահացավ։ Ստանալով նրա մահվան լուրը՝ թագավորը սկսեց ողբալ. «Որդիս Աբիսողոմ, որդիս, որդիս Աբիսողոմ. երանի թէ ես մեռնէի քեզ տեղ, ով Աբիսողոմ որդիս, որդիս» (Բ Թագաւորաց 18։33)։ Պատկերացնո՞ւմ եք. հզոր թագավորը, որ ծնկի էր բերել զորեղ թշնամիների, անզորությունից ցանկանում էր իր որդու փոխարեն անձնատուր լինել ‘վերջին թշնամուն՝ մահին’ (Ա Կորնթացիս 15։26

Մի՞թե մահվան դեմ որևէ սպեղանի չկա։ Իսկ եթե կա, ապա ո՞րն է այն։ Արդյոք երբևէ կտեսնե՞նք մեր մահացած հարազատներին։ Հաջորդ հոդվածում կգտնենք այս հարցերի սուրբգրային պատասխանները։