Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կառավարիչ մարմնի նոր անդամները

Կառավարիչ մարմնի նոր անդամները

Կառավարիչ մարմնի նոր անդամները

ԵՐԿՈՒ հազար հինգ թվականի օգոստոսի 24–ին Միացյալ Նահանգների և Կանադայի Բեթելի ընտանիքները Բրուքլինի Բեթելից ուղիղ հեռարձակումով մի ոգևորիչ հայտարարություն լսեցին։ 2005 թ. սեպտեմբերի 1–ից Եհովայի վկաների Կառավարիչ մարմնում ծառայելու էին երկու նոր անհատներ՝ Ջեֆրի Ջեքսոնը և Էնթոնի Մորիսը։

Եղբայր Ջեքսոնը սկսել է ծառայել որպես ռահվիրա 1971 թ. փետրվարից Տասմանիայում՝ Ավստրալիայի նահանգներից մեկում։ 1974 թ. հունիսին նա ամուսնացել է Ջենեթի (Ջենիի) հետ։ Կարճ ժամանակ անց նրանք նշանակվել են որպես հատուկ ռահվիրաներ։ 1979–​2003 թթ. նրանք ծառայել են որպես միսիոներներ Թուվալուում, Սամոայում և Ֆիջիում՝ Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզիներում։ Այնտեղ եղբայր և քույր Ջեքսոնները մեծապես նպաստել են աստվածաշնչյան գրականությունը թարգմանելու գործին։ Սկսած 1992 թ.–ից՝ եղբայր Ջեքսոնը ծառայել է Սամոայի մասնաճյուղի կոմիտեում, իսկ 1996 թ.–ից Ֆիջիի մասնաճյուղի կոմիտեում։ 2003 թ. ապրիլին նա և Ջենին դարձան Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքի անդամներ և սկսեցին ծառայել թարգմանչական խմբերի սպասարկման բաժնում։ Կարճ ժամանակ անց եղբայր Ջեքսոնը նշանակվեց ծառայելու Կառավարիչ մարմնի Ուսումնական կոմիտեում։

Եղբայր Մորիսը նույնպես սկսել է իր ռահվիրայական ծառայությունը 1971 թ.–ից Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նույն տարվա դեկտեմբերին նա ամուսնացել է Սյուզան անունով մի քրոջ հետ, և հետագա չորս տարիներին՝ մինչև իրենց որդու՝ Ջեսիի ծնվելը, նրանք շարունակել են ծառայել ռահվիրա։ Որոշ ժամանակ անց ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Փոլը։ 1979 թ.–ից եղբայր Մորիսը կրկին սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Երբ երեխաները սկսեցին հաճախել դպրոց, Սյուզանը լիաժամ ծառայության մեջ միացավ ամուսնուն։ Նրանց ընտանիքը ծառայել է Ռոդ Այլենդի և Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) այն մասերում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Հյուսիսային Կարոլինայում եղբայր Մորիսը ծառայել է որպես շրջանային վերակացուին փոխարինող, իսկ որդիները՝ որպես ռահվիրաներ։ Երբ նրանք դարձան 19 տարեկան, երկուսն էլ հրավիրվեցին ծառայելու Միացյալ Նահանգների Բեթելում։ Այդ ընթացքում եղբայր Մորիսը սկսեց ծառայել որպես շրջանային վերակացու։ Այնուհետև 2002 թ. օգոստոսի 1–ից նա և Սյուզանը նույնպես հրավիրվեցին ծառայելու Բեթելում։ Եղբայր Մորիսը ծառայել է Պատերսոնի Ծառայողական բաժնում, այնուհետև Կառավարիչ մարմնի Ծառայողական կոմիտեում։

Նրանցից բացի, Կառավարիչ մարմնում ծառայում են Ք. Բարբերը, Ջ. Բարը, Ս. Հերդը, Ս. Լեթը, Գ. Լյոշը, Թ. Յարաչը, Գ. Փիրսը, Ա. Շրյոդերը, Դ. Սփլեյնը և Դ. Սիդլիկը։ Կառավարիչ մարմնի բոլոր անդամներն էլ օծյալ քրիստոնյաներ են։